ՙՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԻՐ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ Է. ԼՈՒՅՍԸ ՁՐԻ, ԳԱԶԸ ՁՐԻ, ԲՆԱԿՎԱՐՁ ԷԼ ՉԻ ՄՈՒԾՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԻՐ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ Է.
ԼՈՒՅՍԸ ՁՐԻ, ԳԱԶԸ ՁՐԻ, ԲՆԱԿՎԱՐՁ ԷԼ ՉԻ ՄՈՒԾՈՒՄ՚

Ինչպես հայտնի է, օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարի եւ սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանի միջեւ տեղի է ունեցել այդքան սպասված առերսումը: Առերսումից հետո գործարարը պնդեց, որ Աշոտ Սուքիասյանը փաստել է, որ իրեն ՙքցել են՚ նախկին վարչապետը եւ սրբազանը: Սակայն, մեզ հետ զրույցում ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի փաստաբան ՅՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հերքեց գործարարի վերոնշյալ պնդումները` մասնավորապես ասելով.
ՙՓայլակ Հայրապետյանի` մամուլում հնչեցրած հայտարարությունները, ըստ որի` Աշոտ Սուքիասյանը առերեսման ընթացքում հիշատակել է նախկին վարչապետի եւ սրբազանի անունները, չեն համապատասխանում իրականությանը: Ընդհակառակըª Աշոտը առերես հարցաքննության ընթացքում պնդեց, որ ո°չ նախկին վարչապետը, ո°չ սրբազանը տեղյակ չեն եղել, որ նա օֆշորում իրենց անուններով ընկերություն է բացել: Ասել է, որ դա արել է միայն իրեն ապահովագրելու համար: Ես զանգահարել եմ քննիչին եւ խնդրել, որ Հայրապետյանին զգուշացնեն, որ ստահոդ լուրեր չտարածի՚:
Ըստ փաստաբանի` պակաս սնանկացած վիճակում չէ նաեւ իր պաշտպանյալ Աշոտ Սուքիասյանը.
ՙԳիտեք Աշոտի վիճակը ավելի լավ է: Ինքն ավելի սնանկ վիճակում է, ՙՊրոմեթեյ՚ բանկը առգրավել է իրեն պատկանող ամեն ինչ: Էսօր Աշոտը ո°չ տուն ունի, ո°չ մեքենաներ, ամբողջը վաճառքի է հանված, կարող է եւ վաճառված լինի: Չգիտեմ էլª ընտանիքի անդամները որտեղ են ապրում: Գոնե բախտը բերել է, որ բռնել են` Նուբարաշենում իր համար հանգիստ  նստած է. լույսը ձրի, գազը ձրի, բնակվարձ էլ չի մուծում (ծիծաղում է- Ի. Ա.)՚:
Անդրադառնալով առերեսման մանրամասներին` փաստաբանը հավելեց.
ՙԱռերեսման ընթացքում ամեն մեկը մնացել է իր դիրքորոշմանը: Աշոտ Սուքիասյանն ասել է այն, ինչ հանրությանն արդեն հայտնի է: Նա ասում է, որ դիտավորություն չի եղել եւ Հայրապետյանին բացատրել է, թե. ՙԴու էլ եկար Աֆրիկա, տեսար, ինչ պայմաններ կային: Մենք պետք է սկսեինք այնտեղից հումք արտահանել, դու էլ անցար այլ գործարարների կողմը, քրեական գործ հարուցեցիր իմ դեմ, գործին խոչընդոտեցիր: Հայտարարեցիր, թե այնտեղ հանք չկա, եւ Հայաստանում բանկային արգելքներ դրեցին գույքի վրա՚:
Հավելենք, որ արդեն քանի օր է, մենք փորձում ենք կապվել նաեւ գործարար Փայլակ Հայրապետյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չի հաջողվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում