ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ ԿՏԱ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՏՄ-Ն
Արխիվ 12-16Ընթերցողներից շատերը միգուցե դեռ լավ են հիշում մեր ¥եւ ոչ միայն¤ գրանտակերական եւ արեւմտամոլական ուղղվածության բազում ՙվերլուծաբանների՚, քաղաքական ՙգործիչների՚, լրատվամիջոցների կողմից ոչ վաղ անցյալում հնչեցվող այն ՙկանխատեսումները՚, թե Եվրասիական տնտեսական միությունը առհասարակ չի ձեւավորվի եւ դրա հիմքըª Մաքսային միությունն էլ ուր որ է կլուծարվի: Այս տարվա մայիսից հետո, երբ Աստանայում ստորագրվեց ԵՏՄ-ի հիմնադրման պայմանագիրը, նմանատիպ ՙմտքի գոհարներ՚ անհամեմատ ավելի քիչ են հնչում: Բայց դրանից հետո էլ հատկապես հայաստանյան հիշատակված շրջանակները սկսեցին այլ բնույթի ՙկանխատեսումներ՚ հնչեցնելª թե այդ միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվելու:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչեւէ, այդ երկարաշունչ եւ լավ կազմակերպված ՙկռռոցն՚ անգամ չխանգարեց, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ինչը նշանակում է, որ եթե ինչ-որ գերարտառոց բան տեղի չունենա, գալիք հունվարի 1-ից Հայաստանը սկսելու է ապրել այդ նորª եվրասիական կյանքով: Եվ կան մի քանի գլխավոր գաղափարներ, որոնք գործնականում թույլ տալիս են պատկերացնել այդ նոր կյանքի էությունը:
Առաջին գլխավոր նյուանսը, ինչ խոսք, պետք է համարել Միության միասնական արտաքին տնտեսական քաղաքականությունը: Թե դա Ռուսաստանին ինչ է տալիս, երբ վերջինս առանց այդ էլ համեմատաբար ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականության հնարավորություն ուներ, ռուսների խնդիրն է: Բայց ահա Հայաստանն այդ գաղափարից ակընկալիքներ միանշանակ ունի:
ԿԱԶԱՏՎԵՆՔ ԱՀԿ-Ի ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ
Բերենք այս օրինակը. Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ¥ԱՀԿ¤ անդամակցելովª Հայաստանը, բառիս բուն իմաստով, պարտադրված եղավ իր երկիր ապրանքների ներկրման դրույքաչափերը զրոյականացնել: Դրա հետ միասին, իհարկե, այլ երկրներն էլ զրոյականացնում էին Հայաստանից ներկրված ապրանքների դրույքաչափերը: Առաջին հայացքից արդար թվացող այս իրավիճակը մեզ համար ունի փաստացի հետեւյալ իմաստը: Գաղտնիք չէ, որ հայաստանյան արտահանման հիմնական ՙծանր՚ բաղադրիչն է հումքըª պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն: Այսինքնª նվազագույնի հասցնելով աշխարհի ցանկացած կետում միշտ էլ մեծ պահանջարկ ունեցող այդ ապրանքատեսակների արտահանման դրույքաչափերը, դժվար չէ կռահել, որ արդյունքում պետությունը զրկվում է իր պաշարներիցª պատկերավոր ասածª ոչինչ չստանալով: Էլ չասած, որ արտահանման համեմատաբար ծանր պայմաններ սահմանելովª պետությունը կստիպեր այդ ապրանքատեսակները կիսահումքային վիճակում արտահանողներինª կենտրոնանալ տեղում դրա հետագա վերամշակման վրա: Առաջ ընկնելով` նկատենք, որ մետաղների վերամշակման հարցում էական դեր ունեն էներգետիկ ռեսուրսները: Գազը նույն ԵՏՄ-ի հաշվին Հայաստանը ստանում է 189 դոլարով այն դեպքում, երբ եվրոպական միջին գները 350 դոլարից ավելի են: Այսինքնª հայաստանյան հիմնական հումքատեսակները տեղում վերամշակելու հարցում եւս ԵՏՄ-ն նման հնարավորություն է առաջացնում:
Մյուս կողմից էլª մեր ներմուծման մեջ հիմնական բաղադրիչ է պատրաստի արտադրանքը: Իհարկեª ներկրվում է նաեւ հումք, սակայն ակնհայտ է, որ այն հիմնականում բաժին է ընկնում ռուսական ուղղությանը, որը, ինչպես գազի օրինակում, մի շարք այլ հումքատեսակների արտահանման ժամանակ, ի տարբերություն Հայաստանի, արդեն իսկ իր դիրքերը պաշտպանել էª սահմանելով պետության շահերից բխող դրույքաչափեր ¥գազի եւ նավթամթերքների համարª մինչեւ 30 տոկոս: Այսինքնª ԵՏՄ-ին անդամակցությունը առհասարակ հումքի ներկրման հարցում դառնում է Հայաստանի համար նպաստավոր¤: Մինչդեռ տնտեսագիտական հայտնի նորմ է, որ ինչքան դյուրինացնում ես դրսից պատրաստի արտադրանքի ներմուծումը, այնքան դա հարվածում է ներքին տնտեսությանդ: Եվ սրա հետ մեկտեղ, թեեւ ձեւականորեն զրոյացված է նաեւ հայաստանյան արտահանվող ապրանքների դրույքաչափերը, սակայն մեր տեղական արտադրության այսպես ասածª ոչ եվրոպական որակն այն արդեն իսկ դարձնում է անմրցունակ: Երկրորդը. արտադրանքը փոքր ծավալների պատճառով ունի բարձր ինքնարժեք, այսինքնª էլի անմրցունակ է: Երրորդը. ունենք արտահանման թանկ ուղիներ, եւ երրորդ կողմից է մեր արտադրանքը դառնում անմրցունակ: Եվ, վերջապես, եվրոպական տնտեսությունը մեզ համար ¥եւ ոչ միայն¤ քվոտավորված է, այսինքնª ամենալավ ապրանքն այնտեղ մեր ուզած չափով արտահանել չենք կարող: Կարելի է թվարկել մի շարք այլ գործոններ եւս, եւ արդյունքումª բազմիցս անմրցունակ ապրանքների արտադրման համար լուրջ ներդրումներ սպասելն անիմաստ է: Մնում է միայն ներքին շուկան, բայց այստեղ էլ տեղական արտադրությանը լուրջ հարված է հասցնում դրսից զրոյական դրույքաչափերով ապրանքների ներկրումը:
Մի խոսքովª միայն ԱՀԿ-ին Հայաստանին մոտ 10 տարի առաջ պարտադրված պայմաններով անդամակցությունը բերեց հայաստանյան արտադրողին առնվազն երկու գլոբալ հարված. ներկրված ապրանքների նկատմամբ մրցունակությունից եւ տեղական հումքի բազայի վրա վերամշակման հնարավորությունից զրկվելուն: Իսկ փոխել իրավիճակն արդեն հնարավոր չէ, քանի որ այդ պայմաններից հրաժարվելը սահմանում է այնպիսի տուգանքների ռեժիմ, որի տակից Հայաստանը հաստատ դուրս գալ չի կարող:
Եվ ահա այս տեսանկյունից է Հայաստանի համար մեծ կարեւորություն ստանում ԵՏՄ-ի հետ միասնական արտաքին տնտեսական քաղաքականությունը: Բազում օրինակներիցª կոնկրետ դեպքում, հաշվի առնելով նաեւ, որ եվրասիական համակարգում գործում են ապրանքների ներկրման եւ արտահանման բոլորովին այլª սեփական շահերի վրա հիմնված խաղի կանոններ, խնդիրը Հայաստան-ԱՀԿ հարթությունից տեղափոխվում է ԵՏՄ-ԱՀԿ հարթություն, որը մեզ հնարավորություն է տալիս թելադրվողի դերից դուրս գալ:
Իհարկե կասեն, թե այս դեպքում էլ ԵՏՄ-ն է մեզ իր խաղի կանոնները թելադրելու: Որոշ դեպքերումª միգուցե, թեեւ հաշվի առնենք, որ ի տարբերություն նույն ԱՀԿ-ի, ԵՏՄ ղեկավարման համակարգում Հայաստանն ունենալու է իր մասնակցությունը: Բացի այդª այս անդամակցությունը թվարկված հիմնախնդիրներից մի քանիսի լուծումը տալիս էª մեզ համար հսկայական շուկա, այնտեղ մրցունակ որակի ցանկացած քանակով, առանց որեւէ քվոտավորման ապրանք արտահանելու հնարավորություն, նույն ռեժիմով հումքի ներկրում, երրորդ երկրներ մեր հումքի արտահանման պաշտպանություն եւ այլն: Իսկ եթե դրանից հետո մեզ ՙկպարտադրեն՚ օրինակ առանց թույլտվության նավթ, գազ կամ ինքնաթիռներ չարտահանել Եվրամիություն, ինչ կա որ, ուրախությամբ կենթարկվենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեմայի շարունակությունըª ՙԻրավունք-Հետաքննության՚ վաղվա համարում:

