ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑ. ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑ.
ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ


Այս օրերին, երբ քաղաքական-հասարակական շրջանակներն ակտիվորեն քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու փաստը, միաժամանակ ոչ պակաս կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում: Գուցե առաջին հայացքից վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը Վաշինգտոնում կայացած Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին` ընդամենը աշխատանքային բնույթ էր կրում, բայց թերեւս այս այցի կարեւորությունը հենց ԵՏՄ պայմանագրի ստորագրման համատեքստում արժեւորվում է այն հանգամանքով, որ հստակ ի ցույց է դնում Հայաստանի որդեգրած ՙեւ-եւ՚ քաղաքականության լինելիությունը:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակից է դարձել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներով կայացած ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան լիագումար նիստին, ուր քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակին, զարգացումներին, խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր: Լիագումար նիստին մասնակցելուց բացի, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների, Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները` վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը եւ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում եւ համոզմունք հայտնել, որ համագործակցությունը էլ ավելի կզարգանա եւ կխորանա:
Ֆրենկ Հիմսկերկը կարեւորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը եւ շեշտել, որ այսուհետ եւս ՀԲ-ն կաջակցի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչների, հայկական կազմակերպությունների ղեկավարների, հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նույն օրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. ՙԲարձր ենք գնահատում այն կարեւոր ծրագրերը, որոնք Հայաստանում 1992 թվականից ի վեր իրականացնում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը: Երախտապարտ ենք ամերիկյան օրենսդիրներին` Հայաստանին եւ Արցախին ամեն տարի տրամադրվող ֆինանսական աջակցության համար: Եվ, իհարկե, երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին` հայ-ամերիկյան հարաբերություններում իրենց կարեւոր եւ տեսանելի դերակատարության, Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար՚: Հավելենք, որ ընդունելությանը ներկա Պենտագոնի ընդլայնված ներկայացուցչության անդամ դոկտոր Էվելին Բարկասը գերազանցապես անդրադարձել է ռազմական համագործակցության թեմային` չմոռանալով ընդգծել Հայաստանում հաստատված կայունությունը. ՙԴա մի ճանապարհ է, որ միասին ենք անցել՚,- եզրափակել է նա:
Անդրադարձ կատարելով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, տնտեսությունում ընթացող բարեփոխումներին, վարչապետն ընդգծել է. ՙՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին եւ պետության ամուր թեւի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման եւ արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը: Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, եւ այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում՚:
Նկատենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետեւողական է հայկական արտադրության արտահանման նոր հնարավորություններին ուղղված այս կառավարության որդեգրած քաղաքականության հարցում:
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի կեսերին կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետը արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ քննարկել էր հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված մի շարք նախագծեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացմանը, Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր այդ նպատակով տարբեր ծրագրերի իրագործմանն ուղղված կառավարության պատրաստակամության մասին:
Չափազանց կարեւոր է, որ այսօր Միացյալ Նահանգներում` նման ներկայացուցչական լսարանում Հայաստանի վարչապետը բարձրաձայնում է ոչ միայն ներդրումների համար մեր երկրի բարենպաստ պայմանների մասին, այլեւ` հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման եւ նոր հնարավորությունների ստեղծման մասին: Այս համատեքստում, կարծում ենք, որ վարչապետի անդրադարձը կոնկրետ ազդակ էր տեղական արտադրողներին եւ այդ խնդիրները կանոնակարգող գերատեսչություններին:

ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում