ԻՆՉ ԿՓՈԽԻ ԵՏՄ-Նª ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉ ԿՓՈԽԻ ԵՏՄ-Նª
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Եվ այսպեսª Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը մտավ վերջին փուլ. պետք է միայն մեր, ապաª Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանները վավերացնեն հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված ԵՏՄ-ինª Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն, որ դա մինչեւ տարեվերջ կվավերացվի եւ գալիք տարվա առաջին օրից Հայաստանը մյուսների հետ միասին կդառնա այդ նորաստեղծ միության անդամ, թերեւս քչերի մոտ արդեն կասկածներ կառաջացնի:ՈՒՐ ԿԳՆԱ ԵՏՄ-Ն
Ուստիեւ արդեն իսկ գործնական տեսանկյունից է թեժ քննարկումների փուլ մտել այն հարցը, թե ի վերջո տնտեսական, քաղաքական, անվտանգության եւ մի շարք այլ առումներով մեզ համար ինչ իրողություններ է առաջ բերելու ԵՏՄ-ն: Եվ այստեղ նախ կա մեկ առաջնային հարցադրումª ինչ կարգավիճակով ենք մենք այնտեղ: Այս հարցի պատասխանը, ըստ էության, Մինսկի իր ելույթում տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. ՙՄեր կարծիքովª Հայաստանը պատրաստ է ԵՏՄ-ի աշխատանքներին` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ հավասար՚: Այսինքնª Հայաստանը ԵՏՄ է մտնում հիմնադիր անդամի կարգավիճակով, մի շարք հետաքրքիր նյուանսների տեղիք է տալիս:
Բայց այստեղ, իհարկե, առաջ է գալիս այն հարցը, թե իրականում ինչ ապագա կարող է ունենալ ԵՏՄ-ն, որ դրա հիմնադիր անդամի կարգավիճակից ինչ-որ ակընկալիքներ ունենանք: Այս տեսանկյունից, ինչ խոսք, կա այն քարոզչությունը, թե հատկապես ուկրաինական իրավիճակն ու դրա հետ կապված արեւմտյան պատժամիջոցները ծանրագույն իրավիճակ են առաջացրել ռուսական տնտեսությունում, ինչը կասկածի տակ է դնում նաեւ ԵՏՄ-ի ապագան: Իրականո±ւմ է ռուսների համար իրավիճակը վատ, թե սա կհանգեցնի ռուսական տնտեսության վերակառուցման, տեղական արտադրության թռիչքի, իհարկեª ժամանակը ցույց կտա: Սակայն արդեն իսկ տեսանելի են երկրորդ տարբերակի օգտին վկայող մի շարք առանցքային փաստեր: Օրինակª անցած շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը մի շարք առանցքային դրվագներով Չինաստանին հայտարարեց` որպես աշխարհի թիվ մեկ տնտեսություն: Այս թեմայի շուրջ եղած մեծ վեճերը շրջանցելովª մեկ բան միայն ֆիքսենք. Ռուսաստանն էլ, իր տնտեսությունը գերարագ տեմպերով վերակառուցելով չինական ուղղությամբ, հազիվ թե անգամ միջնաժամկետ հեռանկարներում ունենա այն խնդիրները, որոնք այդքան շատ է ցանկանում տեսնել Արեւմուտքը: Բացի այդª ներկայիս ռուսական հիմնական խնդիրը փորձագետները կապում են նավթի համաշխարհային գների անկման հետ: Քիչ չեն նաեւ կանխատեսումները, որ այդ գների անկումն ունի կազմակերպված բնույթª ԱՄՆ-ի եւ արաբական շեյխերի կողմից, թեեւ կա նաեւ այն վարկածը, որ դա միայն նախնական փուլում էր, որից հետո արաբական երկրները նավթային այդ ՙխաղը՚ շարունակում են արդեն ի վնաս Վաշինգտոնի: Բայց անկախ պատճառներից` կա համընդհանուր ճանաչում ունեցող մեկ փաստ. գների անկման պատճառներից է համարվում ամերիկյան սլանցային նավթի ՙհեղափոխությունը՚: Բայց այդ մեկ բարելի ինքնարժեքը գնահատվում է 80 դոլարի սահմաններում: Եվս 10 դոլար էլ հաշվում են տեղափոխման ծախսերը: Այսինքնª մոտ 90 դոլարից պակաս միջազգային գների պարագայում ամերիկյան սլանցային նավթարդյունաբերությունը դառնում է վնասաբեր:
Գներն արդեն այդ սահմանագծին են, եւ հետագա նվազումը պարզապես կարող է ոչնչացնել ամերիկյան սլանցային նավթարդյունաբերությունը, որից հետո արդեն կանխատեսվում է, որ գները կարող են թռչել մինչեւ 200 դոլարի սահմանագիծ: Էլ չասած, որ նավթի եւ մնացած հումքատեսակների ցածր գները իսկական թռիչք կապահովեն չինական տնտեսության համար, հենց որն էլ Վաշինգտոնի թիվ մեկ վտանգն է: Իհարկեª կարելի է այս ելակետային փաստերից ելնելով` մի շարք ուշագրավ հետեւությունների, պատճառահետեւանքային գնահատականների հասնել: Բայց բոլոր հնարավոր սցենարներն էլ ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, լավատեսական հույսեր չեն առաջացնում: Եվ այս իրավիճակի արդյունքում գործնականում արդեն գրեթե բոլոր լուրջ փորձագետներն են սկսել գալ այն համոզմունքին, որ հակառուսական պատժամիջոցները չեն կարող երկար շարունակվել: Ասենքª ԱՄՆ-ից արդեն իսկ հնչում են պատժամիջոցներից հրաժարվելու ակնարկներ եւ, կարծես թե, միայն հարմար առիթի են սպասում: Իսկ ահա Եվրոպան շատ ավելի թափանցիկ է ակնարկում, որ երկու օրից Միլանում գրեթե բոլոր առանցքային լիդերների մասնակցությամբ գումարվող ՙԱսիա-Եվրոպա՚ գագաթաժողովը կարող է ոչ միայն ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների վերակառուցման մեկնարկ դառնալ, այլեւ հնարավոր է, որ գործնական հուն տեղափոխվի նաեւ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկª առանց մաքսային սահմանների` Վ. Պուտինի գաղափարախոսությունը:
Մի խոսքովª ներկայիս զարգացումները շեշտադրված կերպով խոսում են այն մասին, որ ԵՏՄ-ն ոչ թե չկայանալու խնդիր ունի, այլ պարունակում է եվրոպական եւ ասիական տնտեսություններն իրար կապող թիվ մեկ օղակի վերածվելու առավել քան իրատեսական պոտենցիալ: Գումարելով դրան ներքին հումքային բազան, մեծ շուկայի հանգամանքը, ներդրումներ ներգրավելու մեծ պոտենցիալը ¥հատկապես որի բացակայությունից արեւմտյան տնտեսությունը վաղուց է նեղվում¤ եւ այլն, կստանանք, որ ԵՏՄ-ն նաեւ համաշխարհային տնտեսության առանցքային ֆիգուրներից մեկը վերածվելու լուրջ շանսեր ունի: Եվ, իհարկե, նման կառույցում հիմնադիրի կարգավիճակը Հայաստանի համար նաեւ քաղաքական հարթությունում է լուրջ հեռանկարներ խոստանում: Էլ չասած, որ ԵՏՄ-ի կազմում Եվրամիությունից էլ կարող ենք բոլորովին նոր որակի համագործակցություն սպասել, քան այն չարաբաստիկ Եվրաասոցացման պայմանագիրն էր:
ԻՆՉՈՒ ԷՐ ԱԼԻԵՎԸ ՎԱԶԵԼ ՄԻՆՍԿ
Իհարկե ասել, որ փոքրիկ Հայաստանը գործնական հնարավորություններ ունի ԵՏՄ-ի հիմնադիր անդամի կարգավիճակից բխող քաղաքական ռեսուրսն ամբողջությամբ օգտագործելու, միամտություն կլիներ: Առավել եւս, որ Ղազախստանն ու Բելառուսն անգամ դա օգտագործելու առումով մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից: Բայց մյուս կողմից էլ կան դետալներ, որոնք Հայաստանին միանգամայն հասու են: Այս առումով նախ նկատենք մեկ հետաքրքիր դրվագ: Մինսկում տեղի ունեցավ նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպում: Ադրբեջանը մինչ այդ ոչ պաշտոնական խողովակներով փոխանցել էր, որ այդ նիստն իր համար հետաքրքիր չէ, ուստիեւª նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի: Բայց այն հանգամանքը, որ նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան այցելել էր հայ-ադրբեջանական սահմանահատվածª խրամատներ, ակնհայտ է, որ լրջորեն անհանգստացրել է Ալիեւին, ով դրանից անմիջապես հետո էլ որոշել էր վազել Մինսկ: Բայց ահա հաջորդ ՙտարօրինակությունը՚. Ալիեւը թեեւ ելույթ ունեցավ, սակայն նախօրոք ծրագրվածի պես իր այդ մտահոգությունները ներկայացնելու փոխարեն` անգամ չտվեց Ղարաբաղի անունը: Ընդ որում, մինչ այն նա հասցրել էր նաեւ հանդիպել Նազարբաեւի հետ եւ ինչպես որոշ միանգամայն արժանահավատ աղբյուրներ են փոխանցումª խնդրել էր Ղազախստանի նախագահին արդեն ոչ թե Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը ձախողել, այլ մի կերպ հարթել Բորդյուժայի այցից այդքան բացահայտորեն զգացվող ծանր մեսիջի հետեւանքները: Ավելի վաղ, ըստ նույն աղբյուրի, Նազարբաեւը հարձակման մի վերջին փորձ արել էր Հայաստանի ու Ղարաբաղի թեմայով, սակայն ռուսական կողմի գնահատականը եղել էր շատ կոնկրետ. Ադրբեջանն էլ ԵՏՄ-ին միանալու շանս ուներ, սակայն բացահայտորեն գերադասեց ԱՄՆ-ին, իսկ Հայաստանը մեծ ռիսկի գնալով` հրաժարվեց եվրաասոցացումից եւ միացավ ԵՏՄ-ին: Արդյունքումª Նազարբաեւին մնում էր միայն Ալիեւին խորհուրդ տալ այդ նիստում ոչ միայն Ղարաբաղի անունն էլ չտալ, այլեւ գովերգել, թե ինչ լավ կառույց է ԱՊՀ-ն, Ադրբեջանն իրեն ինչքան երջանիկ է համարում դրա կազմում: Բայց դա էլ բան չտվեց, քանի որ շատ չանցած` Մոլդովայի օրինակով Վ. Պուտինը բոլորին հասկացրեց, որ իրեն դաշնակից է տեսնում ոչ թե ԱՊՀ-ի, այլ ԵՏՄ-ի անդամներին:
Իսկ որ այդ ուղղությամբ ժամանակի ընթացքում շարժվելու են նաեւ հետխորհրդային մյուս հանրապետությունները, այդ թվումª Ադրբեջանը, Վրաստանն ու այդպես էլ ԱՊՀ-ից դուրս գալ չհամարձակվող Ուկրաինան, այսօր արդեն քչերն են կասկածում: Մինչդեռª բացի ԵՏՄ-ից ստացվելիք անվտանգության երաշխիքներից, Հայաստանը, ըստ էության, նաեւ դառնում է դեպի Միություն մյուս պետությունների շարժը թույլ տվող-չտվողներից մեկը: Իհարկե, եթե օրինակ ԵՏՄ-ի եւ Հնդկաստանի, Չինաստանի հետ հարաբերությունների հարցում Հայաստանը, ինչ խոսք, կհետեւի Ռուսաստանի որոշումներին, բայց ահա Ադրբեջանի, քանիցս Միության հետ համագործակցության հայտ ներկայացրած Թուրքիայի, այսինքնª մեր անմիջական շահերի գոտում գտնվող երկրների հետ Միության համագործակցության հարցում մեր շահերը լիարժեք ներկայացնելու հնարավորություն, միանշանակ, ստանալու ենք, ինչի ապացույցը հենց նույն Ալիեւի հետ կապված դրվագն էր: Իսկ Հայաստանի կարգի փոքր պետության համար նման կարեւորագույն գործիքը, խոստովանենք, որ իրոք անգնահատելի ձեռքբերում կարող է լինել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

