ՙՙԵՌՅԱԿԸ՚ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԵՌՅԱԿԸ՚ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ՚
ՙԻրավունքը՚ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ պարզեց` կցանկանա±ր Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել: ՙԱխր, այդպիսի հարցեր ո±նց եք տալիս, դա ինքը պետք է որոշի,- ծիծաղելով ասաց Արամ Սարգսյանը:- Ժողովուրդը կորոշի` իրեն տեսնո±ւմ է նախագահի պաշտոնում, թե ոչ՚:
- Դե դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:
-Ես կուսակցության ղեկավար եմ: Կուսակցությունը պետք է որոշում կայացնի` ինչ ենք անելու ընտրություններին: Մենք պետք է իմանանք, որ իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:
- Դա հավանական համարում եք:
- ԵՏՄ-ի հետ կապված` ասեմ, որ խորհրդարանի փոփոխությունն անհրաժեշտություն է:
- Ձեզ համար հասկանալի է` ՙեռյակն՚ ինչ ծրագրով է առաջ շարժվում:
- Ոչ, ես իրենց ծրագիրը չեմ տեսել: 12 կետը քաղաքական ծրագիր չէ, դա ընդամենը պահանջ է` լուծել այսօրվա խնդիրները:
- ՙԵռյակն՚ ինչ մեսիջ ուղարկեց հանրությանը` հոկտեմբերի 10-ի հանրահավաքով:
- Հանրությանը չէ, իշխանությանը: Էնտեղ հավաքված ժողովուրդը այլ դերակատարություն ուներ: Դրանով ՙեռյակի՚ քաղաքական ուժերը ցանկանում էին ասել իշխանությանը, որ եկեք մեզ հետ խոսեք, քանի որ ձեզանից բան ունենք ուզելու:
-Այսինքն` ՙեռյակը՚ պաշտոնների ակնկալիք ունի:
- Ընդհանրական առումով` այո:
- Փաստորեն, իշխանության հետ ՙեռյակը՚ սակարկություն է անում:
- Ինձ թվում է` այո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

