ՙԻրավունքը՚ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ պարզեց` կցանկանար Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել: ՙԱխր, այդպիսի հարցեր ոնց եք տալիս, դա ինքը պետք է որոշի,- ծիծաղելով ասաց Արամ Սարգսյանը:- Ժողովուրդը կորոշի` իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, թե ոչ՚: - Դե դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:
-Ես կուսակցության ղեկավար եմ: Կուսակցությունը պետք է որոշում կայացնի` ինչ ենք անելու ընտրություններին: Մենք պետք է իմանանք, որ իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների: - Դա հավանական համարում եք: - ԵՏՄ-ի հետ կապված` ասեմ, որ խորհրդարանի փոփոխությունն անհրաժեշտություն է: - Ձեզ համար հասկանալի է` ՙեռյակն՚ ինչ ծրագրով է առաջ շարժվում: - Ոչ, ես իրենց ծրագիրը չեմ տեսել: 12 կետը քաղաքական ծրագիր չէ, դա ընդամենը պահանջ է` լուծել այսօրվա խնդիրները: - ՙԵռյակն՚ ինչ մեսիջ ուղարկեց հանրությանը` հոկտեմբերի 10-ի հանրահավաքով: - Հանրությանը չէ, իշխանությանը: Էնտեղ հավաքված ժողովուրդը այլ դերակատարություն ուներ: Դրանով ՙեռյակի՚ քաղաքական ուժերը ցանկանում էին ասել իշխանությանը, որ եկեք մեզ հետ խոսեք, քանի որ ձեզանից բան ունենք ուզելու: -Այսինքն` ՙեռյակը՚ պաշտոնների ակնկալիք ունի: - Ընդհանրական առումով` այո: - Փաստորեն, իշխանության հետ ՙեռյակը՚ սակարկություն է անում: - Ինձ թվում է` այո: