ԿՐԿԻՆ ԱՅԴ ԳՐՈՂԸ ՏԱՐԱԾ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Արխիվ 12-16ԿՐԿԻՆ ԱՅԴ ԳՐՈՂԸ ՏԱՐԱԾ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Մինչ հայերիս քաղաքական միտքը զբաղված էր Եվրասիական միությունով, հոկտեմբերի 10-ի ՙդարակազմիկ՚ հանրահավաքով, տարբեր ծակ պրոֆեսորների մեկը մյուսից ֆանտաստիկ քաղաքական վարկածներով, առանց աղմուկի ու գովազդի ոմանք իրենց կեղտոտ գործն առաջ տարան: Ինտերնետի հայկական am տիրույթում բուսնել է մի կայք, որն ամբողջովին նվիրված է համասեռամոլներին, նրանց ՙիրավունքներին՚, ՙհիմնախնդիրներին՚ եւ այլն: Կայքատիրոջ, խմբագրության եւ այլն որեւէ տվյալ բացակայում է, սակայն հանդիսավորապես զետեղված է հովանավորի` Նորվեգիայի դեսպանատան լոգոն: Սա առաջին դեպքը չէ, որ այդ երկրի դեսպանատունը հովանավորում է որեւէ պիղծ նախագիծ, համասեռամոլների պաշտպանության հետ կապված գրեթե ցանկացած նախագծում նրանք ի հայտ են գալիս` որպես հովանավոր:
Երեւի թե, ժամանակն է արդեն պաշտոնական մակարդակով բացատրություն պահանջել այդ երկրի դեսպանից կամ միգուցե 24 ժամում ապահովել նրա ճանապարհը դեպի իր երկրի մայրաքաղաք Օսլո:
Ա. Ա.

