ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԱՍԵՐ ԿՔԱՂԻ ՆԱԽՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
Ոչ իշխանական եռյակը դեռ վերջին հանրահավաքի արդյունքները չամփոփած ու իրար մեջ հարաբերություններ ու դերակատարություններ չճշտած` արդեն պատրաստվում է հաջորդ հանրահավաքին: Ավելին` արդեն հայտնի է նաեւ հաջորդ հանրահավաքի օրը: Այս իրավիճակում, թե արդյո±ք պատրաստվում է հանրահավաքին մասնակցել ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ հենց ինքն է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել, որ եռյակը միասնական օրակարգ եւ քայլերի հաջորդականություն չունի, ՙԻրավունքը՚ պարզեց ՙԺառանգություն՚ կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՑ, ով ասաց.
- Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Ինչեւէ, հետաքրքիր է, գոնե հիմա Ր. Հովհաննիսյանն ականջալուր կլինի± իր իսկ կուսակցության անդամների կոչերին ու հերթական անգամ եռյակի հանրահավաքին կգնա, որտեղ իրեն կամ չեն սպասում, կամ էլ` որպես լիդեր, բանի տեղ չեն դնում: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ