«Հանրության համար ոչ իշխանական ուժերի նպատակները պարզ չեն». Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

«Հանրության համար ոչ իշխանական ուժերի նպատակները պարզ չեն». Գալուստ Սահակյան

Եռյակի հանրահավաքից հետո հասարակության համար պարզ չի դարձել, թե ոչ իշխանական ուժերն ինչ ուղղությամբ են ցանկանում առաջ գնալ, քանի որ հանրահավաքի ընթացքում յուրաքանչյուր քաղաքական ուժ թելադրել է իր տեսակետը և ներկայացրել իր դիրքորոշումը: Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ, որ նրանք մյուս հանրահավաքներից առաջ կքննարկեն, որպեսզի հանրությանը որևէ հստակ խոսք ասեն: Ես չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ հուսալքված չգնան հրապարակ: Իսկ հուսահատությունը գալիս է նրանցից, որ հանրահավաքների ոչ քաղաքական պայմանը կա, ոչ խոսքը կա, ոչ էլ հստակ ծրագիր կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ այն խնդիրները, որոնք հանրահավաքի ժամանակ բարձրացրել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և իշխանություններն էլ դրանց մասին բարձրաձայնում են: Պարզապես, հանրահավաքի ժամանակ այդ հարցերի մասին բարձրաձայնվում է ավելի կոշտ և նաև վիրավորական շեշտադրումներով:

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իշխանությունները ոչ իշխանական ուժերի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չեն տեսնում: «Ինչի՞ շուրջ բանակցենք: Տարբեր քաղաքական ուժեր են, ունեն իրենց խնդիրները: Նրանց մի մասն ասում է` սահմանադրական բարեփոխումներ չպետք է լինեն, քանի որ մեկ անգամ էլ իրենք են ցանկանում նախագահ դառնալ, մի մասն էլ ասում է` սահմանադրական բարեփոխումները ճիշտ ճանապարհ են: Բանակցությունների մասին ոչ խոսք է եղել, ոչ էլ դրա կարիքը կա»,- նշեց ԱԺ նախագահը:

Հարցին, թե պատկերացնում է Գագիկ Ծառուկյանին ՀՀ Նախագահի կամ նախագահի թեկնածուի դերում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ չի ցանկանում որևէ վերլուծություն անել, քանի որ երկիրն այս պահին ունի նախագահ, իսկ նախագահական հաջորդ ընտրությունները 2018թ. են լինելու: Դիտարկմանը, թե հանրահավաքի ընթացքում ժողովուրդը, կարծես, նրան որպես նախագահ էր ընդունում, Սահակյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն հանրահավաքի ժամանակ այդպես էլ չհնչեցրեց իր տեսակետը, իսկ դրանից կարողացան ավելի շատ օգտվել «ավելի փոքր ընդդմադիր խմբակները»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում