«ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ». Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արխիվ 12-16«ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱ ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ». Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Իրավունքն» այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց`արդյոք «Ժառանգությունը կմասնակցի «Եռյակի» հաջորդ` հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին: «Այո»,- հակիրճ պատասխանեց կուսակցության փոխնախագահը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ անգամվա նման ելույթ կունենա՞:
-Դա իր որոշելիք խնդիրն է: Կցանկանա, կունենա:
- Եթե «Ժառանգությունը» մասնակցում է Եռյակի հաջորդ հանրահավաքին, նշանակում է, որ Եռյակի ուժերն արդեն ունեն միասնական օրակարգ, որի կարեւորության մասին խոսել էր երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Մենք հույս ունենք, որ մինչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը միասնական այդ օրակարգը կլինի:
Սոնա Դավթյան

