ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՍԼԱԵՎ ՔԱՂԱՔԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՍԼԱԵՎ ՔԱՂԱՔԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ընդունել է Դանիայի Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախմբի անդամներին: Ընդունելությունից հետո երգչախումբը փոքրիկ համերգ է տվել Կառավարության 3-րդ շենքում:
Երգչախմբի երգացանկում մեծ տեղ է զբաղեցնում հայ հոգևոր երաժշտությունը. երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել հայստանյան եկեղեցիներում, մասնավորապես` Հաղարծինում, Գոշավանքում, Սանահինում և Հաղպատում:
2014թ. երգչախումբը, որի գեղ. ղեկավարն է Պիտեր Արենդթը ելույթներով հանդես կգա ՀՀ Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում:
Այցի ընթացքում, երգչախումբը նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեսահոլովակի նկարահանում` 2015թ. Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում ներկայացնելու համար:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

