ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ԿՐԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ԿՐԱ՞ԿՆ

Է ԳՑԵԼ

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից այսօր «Իրավունքը» պարզեց  ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը կընդունե՞ն  «Ժառանգության»    այն պայմանները, որոնք հնչեցվել են երեկ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից:  «Դրանք  Զարուհի Փոստանջյանի պայմաններն  են, ոչ թե «Ժառանգության»»,- ասաց  կուսակցության փոխնախագահը:

-Այդ դեպքում ինչո՞ւ  է Զարուհի Փոստանջյանը  խոսել կուսակցության, ոչ թե  իր անունից:

- Ես դա հիմա ճշտում եմ:

-Բայց ինչպես կարող  էր տիկին Փոստանջյանը  նման ինքնուրույն  քայլ աներ առանց կուսակցության հետ համաձայնեցնելու:

-Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ կարող է: Իր խիզախությունն ու ա զատությունը թույլ են տալիս, որ ինքը նման մոտեցում  ցուցաբերի: Ավելին ասեմ մեր անդամների նկատմամբ  որեւէ խիստ սահմանափակումներ չեն դրվում: Իսկ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը ներկայացնում են Րաֆֆի Հովհաննիսյանը, ես, Ռուբեն Հակոբյանը, մամլո խոսնակը:

- Կարելի՞ է ենթադրել, որ լուրջ չեք վերաբերվում «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավարի Զարուհի Փոստանջյանի  հայտարարություններին:

-Դրանք բնականաբար լուրջ մոտեցումներ են, բայց դրանք իր, ոչ թե Ժառանգության  մոտեցումներն են:  Զարուհի Փոստանջյանն օգտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի  ընձեռած ազատությունից, որից օգտվում են կուսակցության մյուս անդամները, եւ արտահայտել իր  մոտեցումները:  Բայց վերջնական որոշումները կայացվում են Ժառանգության վարչությունում, խորհրդում, համագումարում:

- Պրն Մարտիրոսյան, համաձա՞յն եք տիկին Փոստանջյանի այն տեսակետին, որ ԲՀԿ-ը պետք  է ընդունի Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործի եւ հետամուտ լինի նրա քրեական հետապնդմանը եւ օրինական դատավճռով ազատազրկմանը:

-Ես  կարիք չունեմ մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի  կարծիքը, քանի որ նա իմ հարգարժան  գործընկերն է:

-Իսկ ԲՀԿ-ը  Ռ. Քոչարյանին  հանցագործ կճանաչի, թե՞ ոչ:

-Ես չգիտեմ: Ես չեմ մեկնաբանում Զարուհի Փոստանջյանի խոսքերը:

-Լավ: Իսկ համամի՞տ եք  Ձեր գործընկերոջ  տեսակետներին:

-Ես կարող եմ հանդիպել Զ. Փոստանջյանին  եւ իմ համամիտ լինել-չլինելու մասին խոսել նրա հետ:  Ես չեմ կարծում, որ իմ հարգարժան գործընկերոջ ասածները  հրապարակավ պետք է մեկնաբանեմ:

-Կես կատակ կես լուրջ` տիկին Փոստանջյանը «Ժառանգությանը» կրակն է գցել:

-Ոչ, Զ. Փոստանջյանը «Ժառանգությանը» կրակը չի գցել: Նա  ներկայացրել է իր մոտեցումները:  Արշալույսները մեզ մոտ խաղաղ են:

Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում