«ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

Հոկտեմբերի 10-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` եղբայրական եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Ինչպես նշում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, այսօր` հոկտեմբերի 13-ին, Մայր Աթոռում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ ստորագրել են համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Նորին Սրբություն Մոր Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքը, գոհություն ենք մատուցում Ս. Երրորդությանը՝ Հորը, Որդուն եւ Ս. Հոգուն, որ առիթ ընձեռեց մեզ՝ հանդիպելու համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, եղբայրական հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Քրիստոսավանդ ողջույնով վերահաստատելու եղբայրական սերը երկու հովվապետերի միջեւ, հավատքի միությունը եւ մեր Քույր Եկեղեցիների համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հայ եւ Ասորի առաքելահիմն Ուղղափառ Քույր Եկեղեցիներն ունեն միեւնույն քրիստոսաբանությունը եւ սրբազան ավանդությունը, հայրախոսական եւ ծիսական ժառանգությունը, ընդհանուր սրբեր, խոստովանողներ եւ վկաններ: Ուրախ ենք արձանագրել, որ այսօր էլ սերտորեն զարգանում են պատմական ակունքներ ունեցող հարաբերությունները մեր երկու Եկեղեցիների միջեւ:

Հարագնա փոփոխությունների աշխարհում մեր Եկեղեցիները հովվական իրենց կյանքում նոր մարտահրավերների առջեւ են կանգնած: Կարեւորում ենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը հոգեւոր եւ աստվածաբանական կրթության, հովվական կյանքի, վանականության խթանման գործում: Մեր քաջալերանքն ենք բերում մեր Եկեղեցիների ներկայացուցիչներին՝ շարունակելու փոխգործակցությունը թեմական մակարդակներում:

Մեծապես մտահոգված ենք Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով: Այսօր Մերձավոր Արեւելքի երկրները, որոնք օրրանն են միաստվածյան կրոնների եւ որտեղ դարեր շարունակ կողք կողքի ապրել ու արարել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, գտնվում են մեծ ճգնաժամի մեջ: Խստորեն դատապարտում ենք բոլոր ահաբեկչական խմբավորումների եւ կրոնական ծայրահեղականների կողմից իրականացված գործողություններն ու կիրառված բռնությունները քրիստոնյաների, մահմեդականների, եզդիների եւ մյուս փոքրամասնությունների նկատմամբ: Հույս ունենք, որ Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը կարդյունավորվի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ եւ բռնի տեղահանված բնակիչները կվերադառնան իրենց բնակավայրերը:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ Սիրիայում շարունակվող պատերազմի առնչությամբ: Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հարգելու Սիրիայի ժողովրդի` բացառապես խաղաղ ճանապարհով իրենց քաղաքական խնդիրները եւ տարաձայնությունները լուծելու կամքը: Աղոթում ենք առեւանգված երկու արքեպիսկոպոսների` Գրիգորիոս Յոհաննա Իբրահիմի եւ Բուլոս Յազիչի շուտափույթ ազատ արձակման համար: Լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին, լինի դա մարդկային կյանքի համար օգտակար ֆինանսական, բժշկական թե այլ բնույթի, եւ կվերացնի մարդասիրական օգնության ճանապարհի բոլոր խոչընդոտները:

Հարյուր տարի է անցել մարդկությանն այդքան դժբախտություն եւ չարիք պատճառած Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից: Աշխարհի տարբեր ազգեր եւ պետություններ հիշատակում են մարդկության չարիքները եւ անդրադարձ են կատարում անդառնալի կորուստներ պատճառած այդ իրադարձություններին: Պատերազմը ծանր հետեւանքներ ունեցավ ինչպես հայերի համար, ովքեր կորցրեցին մեկ ու կես միլիոն հայրենակիցների եւ իրենց հայրենիքի մեծ մասը, այնպես էլ ասորի ժողովրդի համար, ովքեր կորցրեցին իրենց՝ ավելի քան հինգ հարյուր հազար բնակչություն: Մենք աղոթք ենք բարձրացնում հայ եւ ասորի նահատակների, ինչպես նաեւ Առաջին Համաշխարհային պատերազմի մյուս զոհերի համար: Հրավիրում ենք համայն քրիստոնեական աշխարհին` միանալու Հայոց Ցեղասպանության եւ Ասորի Սայֆոյի 100-րդ տարելիցների հիշատակման միջոցառումներին 2015 թվականին: Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին` ճանաչելու եւ դատապարտելու հայ եւ ասորի ժողովուրդների, ինչպես նաեւ  այլ քրիստոնյա համայնքների դեմ իրագործված ոճրագործությունները:

Գոհություն ենք մատուցում Ամենակալ Տիրոջը` Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա համագործակցութան համար, որոնք ունեն միեւնույն հավատքը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ եկեղեցական մեր ընտանիքը էկումենիկ շարժման եւ երկխոսությունների մեջ է այլ Եկեղեցիների և քրիստոնեական համայնքների հետ: Պատմական այս նոր պայմաններում աստվածաբանական երկխոսությունները պետք է նպաստեն Քրիստոսի Եկեղեցու համընդհանուր վկայությանն այս փոփոխվող աշխարհում: Ուրախ ենք, որ երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ են զարգանում կրոնների եւ միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` հանուն աշխարհի խաղաղության, ինչպես նաեւ մարդկության բարօրության և բարգավաճման համար:

Մենք աղոթում ենք առ Աստված Եկեղեցիների պայծառության եւ աշխարհի ու հատկապես Մերձավոր Արեւելքի խաղաղության համար` հայցելով, որ Տերը շուտափույթ խաղաղաղություն եւ անխռով կյանք պարգեւի Սիրիայի ժողովրդին», - ասված է հայտարարության մեջ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում