ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ» 22-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ»  22-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ


Հոկտեմբերի 15-26-ը կանցկացվի «Թատերական Լոռի» 22-րդ (միջազգային կարգավիճակով՝ 4-րդ)  փառատոնը՝ նվիրված ԽՍՀՄ եւ  Հայաստանի ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ «Թատերական Լոռին» այս տարի կկայանա ՀՀ Լոռու մարզի 4 խոշոր քաղաքներում՝ Ալավերդի – Ստեփանավան – Վանաձոր –Սպիտակ։ Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցում են 25 թատերախմբեր Հայաստանից, Վրաստանից, Արցախից  եւ Ռուսաստանի Դաշնությունից: Այս տարի կխաղացվեն 3 տասնյակից ավելի տարաժանր  ներկայացումներ։  22-րդ «Թատերական Լոռու» շրջանակներում «Русский мир» հիմնադրամի աջակցությամբ ծրագրված է անցկացնել «Ռուսական թատրոնի օրեր» ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական եւ Չեխովի քաղաքային դրամատիկական, Վրաստանի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական ակադեմիական, Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնների ու երեւանյան  տասնյակ ռուսալեզու թատերախմբերի մասնակցությամբ։

Ներկայացումների խաղարկումներին զուգընթաց  կնշանավորվեն  Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակը,  ականավոր թատերաշինարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան  90-ամյակը,  հանրաճանաչ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակը, Երեւանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի եւ Հայաստանի երգի պետական թատրոնների  կազմավորման  85-րդ  եւ 20-րդ հոբելյանական տարեդարձները։ Փառատոնի բովանդակային բազմերանգության մեջ տեղ է գտել նաեւ հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։  Ակնկալվում է, որ փառատոնի շրջանակներում   Սոս Սարգսյանի  ծննդավայր Ստեփանավանում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած արձանի բացման պետական բարձրաստիճան ներկայացուցչական հանդիսությունը։

Նախատեսված են նաեւ մի շարք վարպետության դասընթացներ, ստեղծագործական քննարկումներ եւ  հանդիպումներ մասնակից թատերախմբերի հետ, էքսկուրսիաներ: Փառատոնի թատերախաղերի լավագույն  մասնակիցներին սատարելու նպատակով,  սահմանված են խրախուսական մրցանակներ։


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում