ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21–ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):

«Մաստերսկայա» թատրոնն ամենահաջողված  օրինակներից է, որը ստեղծվել է ուսանողների կողմից, ովքեր չեն ցանկացել բաժանվել իրենց վարպետ Գրիգորի Կոզլովից: Ընդհամենը չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է  մասնակցություն ունենալ ռուսական եւ միջազգային տասնյակ պատվավոր փառատոներում  եւ  հավաքել մրցանակների, պարգեւների մեծ փունջ: Թատերախմբի բոլոր դերասանները նույն սերնդի ներկայացուցիչներ են եւ, ամենակարեւորը, մեկ դերասանական դպրոց են ներկայացնում: Դեռեւս Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայում սովորելու տարիներին նրանք համարձակորեն ներկայացան վառ, տաղանդավոր բեմադրություններով, որոնցից յուրաքանչյուրը քննադատների ուշադրությունը գրավող եւ հանդիսատեսի հիացական ընդունելությունը վայելող  նշանակալի իրադարձություն էր:

«Մաստերսկայա» թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների եւ մեծահասակների համար՝ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների եւ համանուն հայտնի մուլտֆիլմի մոտիվները: Ներկայացումը սիրո, բարեկամության եւ արվեստի մասին է, որը ինչպես միշտ հաղթանակում է:  Այս գեղեցիկ պատմությունն իր երաժշտական եւ պարային ուշագրավ տեսարաններով արժանանում է երեխաների եւ մեծահասակների բարձր գնահատականին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ոչ միայն դիտում է տեղի ունեցող գործողությունները, այլեւ հնարավորություն ունի անմիջական մասնակիցը դառնալու տեղի ունեցող բեմական զարգացումների, օգնելու Արքայադստերը եւ երաժիշտներին:

Բրեմենյան երաժիշտները հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օր՝ երկու ներկայացմամբ:


Վ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում