ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ
Արխիվ 12-16ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ
Հոկտեմբերի տասի ԱԺ ոչ իշխանական ուժերի ՝ Բ ՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքը շարունակվում է քննարկվել, մասնավորապես քննարկվում է «Եռյակի» կողմից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին անտեսելու փաստը:
«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ հանրահավաքին որպես շարքային քաղաքացի մասնակցելու էր նաեւ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը: Այսօր փորձեցինք պարզել ՝ ի՞նչ տպավորությունբ ստացավ տիկին Բախշյանը հոկտեմբերի տասի -հանրահավաքից, արդյոք մասնակցելու է «Եռյակի հաջորդ ՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Տիկին Բախշյանն ասաց, որ մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի: «Շատ կարճ կանգնել ու գնացել եմ»,- ասաց տիկին Բախշյանը:
-Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը լսելուց հետո գնացել եք:
-Նույնիսկ Րաֆֆիին չեմ լսել:
-Իսկ հաջորդ հանրահավաքին գնալո՞ւ եք
-Հիմա չեմ խոսելու: Դեռ ժամանակը չէ:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, հետ, սակայն ողջ օրվա ընթացքում զանգերը մնացին անպատասխան:
Փաստորեն, սրանից կարելի է եզրակացնել, որ «Ժառանգությունը» որոշակի հետեւություններ է արել նախորդ հանրահավաքից եւ կարծես թե հասկացել ՝մամուլի որոշ հրապարակումներն այն մասին, որ «Ժառանգությունն» իր առաջնորդով ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար «третий лишний» կարգավիճակում է, իրականությանը մոտ են: Պատահական չէ, որ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ համագործակցող ուժերը պետք է ունենան միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն:
Սոնա Դավթյան

