ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Արխիվ 12-16ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Այս տարվա մայիսին փորձագետների մի խումբ ձեռնամուխ եղավ հայտնաբերելու իսպանացի հայտնի գրող ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ գերեզմանը: Ըստ որոշ արխիվային փաստաթղթերի` գրողի դին հանգչում է Մադրիդի ամենասուրբ երրորդություն եկեղեցու մենաստանում: Որոնումների արդյունքում մենաստանում փորձագետները հայտնաբերել էին բաց տարածքներ, որոնք նրանց կարծիքով դանբարանների տեղեր են եղել: Նրանք հայտնել էին, որ հաջորդ պեղումների ընթացքում կբացեն այդ տարածքները եւ կուսումնասիրեն այնտեղից հայտնաբերված մարմնի մնացորդները:
Հետագա որոնումների համար անհրաժեշտ է եղել Մադրիդի եպիսկոպոսի թույլտվությունը: Եպիսկոպոսի թույլտվությունը ստանալու համար Մադրիդի քաղաքապետը բանակցել է նրա հետ, սակայն վերջինս արգելել է բացել դամբարանները: Թույլտվություն չստանալու պատճառներից մեկն այն է, որ 20-րդ դարում մենաստանում են ամփոփվել վանքի սպասավորներից շատերը եւ նրանց ազգականները տեղեկանալով այդ մասին, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:
Փորձագետների խմբի ղեկավար, պատմաբան Ֆերնանդո Պրադոն նշել է, որ անհրաժեշտ է վերսկսել որոնումների երկրորդ փուլը, քանի որ հաջորդ տարի նշվելու է Սերվանտեսի մահվան 400-րդ տարելիցը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

