««ԵՌՅԱԿԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Արխիվ 12-16««ԵՌՅԱԿԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
«Իրավունքը» ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանից այսօր պարզեց` կցանկանա՞ր Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել:
«Ախր էդպիսի հարցեր ո՞նց եք տալիս, դա ինքը պետք է որոշի»,-ծիծաղելով ասաց Արամ Սարգսյանը:
-Դուք որպես շարքային քաղաքացի տեսնո՞ւմ ենք ԲՀԿ ղեկավարին նախագահի պաշտոնում:
-Ժողովուրդը կորոշի իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, թե ոչ:
-Դե դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:
-Ես կուսակցության ղեկավար եմ: Կուսակցությունը պետք է որոշում կայացնի` ինչ ենք անելու ընտրություններին: Մենք պետք է իմանանք, որ իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:
-Դա հավանական համարո՞ւմ եք:
-ԵՏՄ-ի հետ կապված ասեմ, որ խորհրդարանի փոփոխությունն անհրաժեշտություն է:
-Ձեզ համար հասկանալի՞ է` «Եռյակն» ինչ ծրագրով է առաջ շարժվում:
-Ոչ, ես իրենց ծրագիրը չեմ տեսել: 12 կետը քաղաքական ծրագիր չէ, դա ընդամենը պահանջ է. լուծել այսօրվա խնդիրները:
-«Եռյակն» ի՞նչ մեսիջ ուղարկեց հանրությանը հոկտեմբերի տասի հանրահավաքով:
-Հանրությանը չէ, իշխանությանը: Էնտեղ հավաքված ժողովուրդը այլ դերակատարություն ուներ: Դրանով «Եռյակի» քաղաքական ուժերը ցանկանում էին ասել իշխանությանը, որ եկեք մեզ հետ խոսեք, քանի որ ձեզանից բան ունենք ուզելու:
-Այսինքն «Եռյակն» պաշտոնների ակնկալի՞ք ունի:
-Ընդհանրական առումով` այո «Եռյակը»:
- Փաստորեն, իշխանության հետ «Եռյակը» սակարկություն է անում:
-Ինձ թվում է` այո:
Սոնա Դավթյան

