ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արխիվ 12-16ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Այնպիսի տպավորություն էր, որ կարծես ես «Կամազի» ղեկին նստած լինեի, կամ Հրաչյային բանտ նստացրած լինեի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք` Մոսկվայի Տրոյիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ էր մահացել:
Արա Աբրահամյանը հիշեց նաեւ Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու պատմությունը. «Եթե այդ րոպեին ես այնտեղ չլինեի, կարող էր ամբողջ հայության դեմ մեծ ալիք բարձրանար: Ռուսաստանի կենտրոնական ալիքով երկու հաղորդում պատրաստեցինք այդ թեմայով, գնացինք մեկուսարան, տեսանք Հրաչյային: Ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք` ես պարտավոր չէի դա անելու, քանի որ Ռուսաստանի հայերի միության պարտավորությունների մեջ դա չէր մտնում դա: Պարզապես ես դա արել եմ որպես հայրենասեր հայ»:
Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հրաչյային խալաթ հագցրած քննիչին իրենք պատժել ու աշխատանքից հեռացրել են:
Անդրադառնալով գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված գործին` Արա Աբրահամյանը պնդում է, որ Lեւոն Հայրապետյանն անմեղ է. «Ժամանակ է պետք, որ քննությունը պարզի Հայրապետյանի անմեղությունը: Քննչական մարմինները զբաղված են այդ գործով»:
Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Հայրապետյանին աջակցելու համար դիմել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Սոնա Դավթյան

