ԵԹԵ ԻՄԱՆԱՄ, ՈՐ ԿԱ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ... ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ`«ԵՌՅԱԿԻՆ»
Արխիվ 12-16ԵԹԵ ԻՄԱՆԱՄ, ՈՐ ԿԱ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ... ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ`«ԵՌՅԱԿԻՆ»
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այսօր խոսելով ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» գործունեության մասին, ասաց, որ մեր երկրին հիմա կայունություն է պետք: « Եթե իմանամ, որ որ կա հստակ ծրագիր, և այդ ծրագիրը դա լավ է, միգուցե ես էլ համաձայնեմ: Ես գիտեմ որ Սերժ Սարգսյանը հիմա ամեն ինչ անում է, որ մեր երկրը լինի կայուն եւ քաղաքական, եւ տնտեսական»,- ասաց պրն Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հնարավորություններին ու Սերժ Սարգսյանին արժանի փոխարինող դառնալուն, Ռուսաստանի հայերի միության նախագահը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել սոցիոլոգներին.«Ես կարող եմ Գագիկ Ծառուկյանի մասին շատ լավ բաներ ասել.նա շատ լավ քաղաքացի է, շատ հայրենասեր: Նա մտահոգված է, որ երկրում կայուն տնտեսական և քաղաքական վիճակ ստեղծվի: Արժանի լինել-չլինելու մասին էլ կարող եմ ասել, որ այդպիսի ուսումնասիրություն չեմ արել: Ամեն մեկն իր տեղն ունի: Չի կարելի ասել, որ մեկը մյուսից լավն է»:
Սոնա Դավթյան

