ԵՏՄ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ՚ ՔԱՆ ԵՄ-Ը. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արխիվ 12-16ԵՏՄ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ՚ ՔԱՆ ԵՄ-Ը.
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսաստանի հայերի միությունն արդեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որպես բիզնեսմեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ինչպե՞ս կանդրադառնա գործարար աշխարհի վրա, Արա Աբրահամյանը նախ հերքեց, որ ինքը բիզնեսմեն է, ապա ասաց, որ ամենակարեւորը ՀՀ անվտանգությունն է ու մեր տնտեսական վիճակի բարելավվումը: «Բիզնեսմենները, ովքեր աշխատում և ապրանք են արտահանում Ռուսաստան, պետք է ավելացնեն արտահանման ծավալները, և մեր Կառավարությունը պետք է անի հնարավորը, որ գործարարներն ավելի շատ արտահանեն, քանի որ պահանջարկն ավելի մեծ է, քան արտահանվում է»,-մանրամասնեց Արա Աբրահամյանը`հավելելով, որ ԵՏՄ-ն ավելի լավ պայմաններ է առաջ քաշում, քան ԵՄ-ը: Ըստ բանախոսի`չկա մի երկիր, որ ինչ-որ միջազգային պայմանագիր ստորագրելուց հետո ինչ-որ երկրից կախված չլինի: «Մեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, ուղղակի մենք մի քանի հարցում սահմանափակվում ենք, այդ սահմանափակումներն միայն տնտեսական են»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ Ղարաբաղին ինչ-որ վտանգ սպառնա և սահմանների հարցում խնդիր առաջանա:
Արա Աբրահամյանը համոզված է,որ Հայաստանի `ԵՏՄ անդամակցությունը կօգնի Ղարաբաղի տնտեսության զարգացմանը:
Սոնա Դավթյան

