«ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ–ՎԱՃԱՌՔ

Արխիվ 12-16

«ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ–ՎԱՃԱՌՔ


Վերջին շրջանում բարեգործությունը դարձել է միջոց` ուշադրության կենտրոնում հայտնվելու և գումար աշխատելու համար: Այն այնքան մեծ տարածում է գտել, որ դժվարա է տարբերել իրական բարեգործությունը բարեգործության անվան տակ գումար աշխատելու երևույթից: Այս առումով, կարելի է վստահ ասել, որ իսկապես, չնայած այս ամենին, դեռ կան մարդիկ ու կենտրոններ, որոնք ամեն ինչ անում են օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն: «Գոյ» հոգեբանական կենտրոնն էլ  հենց այդ կենտրոններից մեկն է:Հոկտեմբերի 17-ին կենտրոնը հանդես է գալիս նոր բարեգործական ծրագրով` «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառք: «Իրավունքի» հետ զրուցեցինք կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառքը և ուր է ուղղվելու ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը:

- Մեր ուշադրության կենտրոնում  միշտ եղել են երեխաները՝ անապահով ընտանիքներից, ծնողազուրկ, մտավոր և ֆիզիկական արատներով կամ հաշմանդամներ: Մենք միշտ փորձում ենք չանտեսել նրանց և ստեղծել նպաստավոր պայմաններ իրենց հոգեկան աճի և զարգացման համար:

- Ի՞նչ նպատակ ունի  «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառքը:

- Այն սովորական ցուցահանդեսներից տարբերվում է նրանով, որ ցուցադրված յուրաքանչյուր նկարը վերլուծվելու է մեր հոգեբան մասնագետների կողմից: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալ իրենց ընտրած նկարի հոգեբանական վերլուծությունը: «ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱՅԻ» շրջանակներում սպասվում է նաև հաճելի երեկո՝  կենդանի երաժշտության և արոմաթերապիայի ուղեկցությամբ, որը կդարձնի երեկոն ավելի հաճելի և յուրահատուկ: Իսկ ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱՅԻ նպատակն է հասույթը օգտագործել նման բարեգործական ակցիաներ կազմակերպման համար:

-Ո՞ր հեղինակների նկարներն են ընդգրկված լինելու ցուցահանդեսում:

-Չենք ընտրել ճանաչված հեղինակների նկարներ կամ ճանաչված մարդկանց լուսանկարներ: Նկարներն արված են հայ անհատ նկարիչների կողմից և ներկայացնում են մեր առօրյա կյանքը իր հոգսերով և բազմաբնույթ հարցերով, որոնք շատ հաճախ անտեսվում են այսօրվա հասարակության կողմից: Մենք, որպես հոգեբաններ և հասարակության մասնիկ, ցանկանում ենք ցույց տալ, որ ամեն մեկս կարող ենք մի փոքր ներդրում ունենալ դիմացինի և սեփական անձի կայացման ու զագացման մեջ, իսկ անտարբերությունը ուղղակի օրհասական չարիք է,որը վաղ թե ուշ խլելու է մեզնից ամեն ինչ…

-Ի՞նչ է «Ֆոտոթերապիան»:

-Ֆոտոթերապիան համարվում է արտ-թերապիայի տեսակներից մեկը: 1970-ական թվականներին ԱՄՆ-ում և Կանադայում հոգեթերապևտները սկսեցին օգտագործել նկարը` որպես հոգեբանական խորհրդատվության գործիք: Ֆոտոթերապիան օգտագործվում է նևրոզների, դեպրեսիաների, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպես նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից: Այս մեթոդը կիրառվում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս: Ունենալով իր արխիվում մի շարք նկարներ` այցելուն հոգեբանական խորհրդատվության համար ընտրվում են միայն նրանք, ովքեր կարևոր են իր համար կյանքի հենց տվյալ ժամանակահատվածում: Ֆոտոթերապիայի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներն ու մտատանջությունները: Հոգեթերապևտը նկարների միջոցով կարող է պարզել, թե ինչպես և կյանքի որ փուլում են սկսվել այցելուի հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է գտնվում այցելուն իր ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ շրջապատի հետ: Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե մարդն ինչ դիրքով է նկարվում, ինչ ֆոնի վրա և նկարներում ինչ գունային գամմա է գերիշխում: Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն սիրում նկարվել կամ էլ նկարվելիս կանգնում են այնպես, որպեսզի հնարավորինս անտեսանելի լինեն: Ֆոտոթերապիայով հետաքրքրված մարդիկ հաճախ այն օգտագործում են հետագայում ստեղծագործական ինքնաարտահայտման նպատակով:

-Հետաքրքիր է, թե ինչու՞ հենց այս տարբերակն ընտրվեց բարեգործության համար:

-Ֆոտոթերապիան ինչպես արդեն  նշեցինք արտ թերապիայի մի մաս է կազմում և աշխարհում վաղուց ընդունված և տարածված եղանակ է: Մեր ժամանակներում սա հանրության ուշադրությունը խնդիրներին սևեռելու ամենակարճ  և արդյունավետ ճանապարհներից մեկն է, ուստի նման պարագայում մենք ուղղակի ընտրեցինք  այս եղանակը, ինչը նաև ապահովում է գեղագիտական զարգացում: Իսկ առաձնահատուկ է նրանով,որ կարելի է թույլ տալ անձին սեփական դիրքորոշման միջոցով ճանաչել աշխարհը, դիմացինին… Վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև անձի սուբյեկտիվ ընկալումները` տվյալ նկարի շուրջ, ինչը նրան ավելի մոտ և ընկալելի է դարձնում թեմատիկան կամ նկարի բովանդակությունը…

 

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում