«ԵՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼՂՀ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒ
Արխիվ 12-16«ԵՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼՂՀ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ».ՀԿԿ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ողջունում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ այս անդամակցությունը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զագացման վրա: «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, շատ հարցերում չհամաձայնելով երկրի իշխանությունների տեսակետին, ներկա դրությամբ չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը, այսպես ասած Եվրոպական ինտեգրացիայի կուրսից փաստացի հրաժարվելու եւ եվրասիական նախաձեռնություններոըմ լիարժեք մասնակցության ցուցաբերելու մասին: Միայն ԵՏՄ-ում Հայաստանի լիակատար անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը, դառնալ քայքայված տնտեսության վերականգնման գրավականը ողջ հետխորհրդային տարածքում»,- ասվում է ՀԿԿ-ի հայտարարության մեջ:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կոչ է անում ԱԺ բոլոր խմբակցություններին սկսել այդ պայմանագրի վավերացման գործընթացը: Հակառակ պարագայում նրանց որդեգրած դիրքորոշումը կնշանակի դավաճանել ազգային շահերին:

