ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ՉՆՉԻՆ ԵՆ, ՈՐ… ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ
ԱՅՆՔԱՆ ՉՆՉԻՆ ԵՆ, ՈՐ… ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Էրեբունի -Երեւան 2796» տոնակատարություններն այսօրվանից մեկնարկում են: Սակայն գրեթե ամեն տարի հնչում է նույն քննադատությունը քաղաքապետարանի հասցեին.փոխանակ մտածելու մայրաքաղաքի բազում խնդիրները լուծելու մասին, քաղաքապետարանը ավելորդ գումարներ է վատնում:
«Իրավունքը» երեկ այս հարցն ուղղեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզելու՝արդյոք այս քննադատության մեջ նա ճշմարտության հատիկ չի տեսնում: «Ճշմարտության հատիկն այն է, որ մայրաքաղաքում կան խնդիրներ: Բայց պետք է տարանջատել խնդիրները «Էրեբունի Երեւան» տոնակատարությունից: Մեր սուրբ պարտքն է ամեն տարի նշել քաղաքի տոնը, ներկայանալի դառնանք զարգացած քաղաքների ու երկրների համար»,- ասաց Տ. Մարգարյանը:
Քաղաքապետի խոսքով` տոնակատարության համար ծախսված գումարներն այնքան չնչին են, որ հնարավոր չէ թեկուզ մեկ ոլորտի բոլոր խնդիրները լուծել:
Սոնա Դավթյան

