«ԱՐԱ ՍԱԴՈՅԱՆԸ ԴԵՌ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՉԻ ՀԱՍԵԼ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ». ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՐԱ ՍԱԴՈՅԱՆԸ ԴԵՌ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՉԻ ՀԱՍԵԼ, ՈՐ ՊԵՏՔ Է
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ». ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Իրավունք»-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պարզեց՝ հնարավո՞ր է պաշտոնանկ անի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, քանի որ շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դժգոհ է նրա աշխատանքից:
Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ, ինչպես լրատվամիջոցներից մեկին պատմել էր «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Տարոն Մարգարյանը Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանին նկատողություն էր արել՝ վատ աշխատելու համար եւ «երկուս» նշանակել:
Քաղաքապետի խոսքով՝ աշխատանքային գործընթացում ինքը կարող է դժգոհել որոշ աշխատակիցների աշխատանքից, բայց դա շահարկումների առիթ չի կարող դառնալ մարդուն աշխատանքից հանելու համար: «Մարդուն աշխատանքից ազատում են այն ժամանակ, երբ իր պարտավորություններն ամբողջությամբ չի կատարում»,- ասաց քաղաապետը:
- Պրն Մարգարյան, փաստորեն Արա Սադոյանը դեռ կշարունակի աշխատել:
-Այս պահին Արա Սադոյանը դեռ այն աստիճանի չի հասել, որ պետք է աշխատանքից ազատել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

