«ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՎԻԹԸ ԿՐԿԻՆ ԿԱՊՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՈՒ ԱՌՈՂՋ»

Արխիվ 12-16

«ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՎԻԹԸ ԿՐԿԻՆ ԿԱՊՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՈՒ ԱՌՈՂՋ»

 

17-ամյա ԴԱՎԻԹ ՄԱԿՈՅԱՆԸ տարիներ շարունակ տառապում է, բայց եւ պայքարում է իր հիվանդության դեմ: Մեծ երազանքներ ունեցող տղան ցանկանում է օգտակար մարդ լինել հասարակության համար, սակայն այն իրագործելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել առողջությունը: Եվ այսօր Դավիթն ունի բարի կամքի տեր մարդկանց աջակցության կարիքը: Ինչպես »Իրավունքի» հետ զրույցում նշեց Դավիթի մայրը` ԳՈՀԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ. որդին այս տարի պետք է հաճախեր 12-րդ դասարան. «Սակայն ցավերի պատճառով դուրս մնաց դպրոցից:  Հինգ տարի առաջ Դավիթի մոտ հայտնաբերվեց «Յուվենիլ իդիոպատիկ արթրիտ» եւ պարբերական հիվանդություն: Արթրիտը` դա հոդերի ծանր, խրոնիկական հիվանդություն է: Վնասվում են ինչպես հոդերը,այնպես էլ ներքին օրգանները: Հոդերը շատ արագ դեֆորմացվում են եւ կորցնում շարժունակությունը, որը բերում է երեխայի մոտ հաշմադամության առաջացման»: 17-ամյա պատանին հսկողության տակ է գտնվում «Արաբկիր» բժշկական կենտրոնի ռեվմոտոլոգիական եւ պարբերական դիսպանսերում, ստանում է հորմոնալ եւ ցիտոստատիկ բուժում (մետոտրեքսատ, դիկլոֆենակ, պրեդնիզոլոն, սուլֆասալազին, ca d3, կոլխիցին), որը ըստ տիկին Գոհարի, ոչ միայն արդյունավետ չէ,այլեւ թողնում է անդառնալի ու կողմնակի ազդեցություն` կանգնեցնելով երեխայի նորմալ աճը եւ զարգացումը. «Բայց այս դեղերի օգնությամբ է, որ կարողանում է որդիս քայլել: Մեր միակ հույսը «Ակտեմրա» դեղամիջոցն էր, որ Դավիթին պետք է օգներ, բայց մեր սպասումները չարդարացան... Մեզ մնացել է մեկ ճանապարհ. Դավիթի բուժումը շարունակել Գերմանիայում: Սակայն, պահանջվում են ֆինանսական մեծ միջոցներ (ծախսերը կազմում են 15.000 եվրո), ինչի հնարավորությունը մեր ընտանիքը չունի: Ուստի` Դավիթի առողջությունը փրկելու համար կարեւոր է ցանկացած ամենափոքր ներդրումն անգամ»: Ապա կոչ անելով հանրությանը` Գ. Դանիելյանը հավելեց. «Խնդրում ենք օգնեք մեր որդուն: Ձեր օգնությամբ Դավիթը կրկին կապրի լիարժեք եւ առողջ կյանքով ու կիրագործի իր բոլոր երազանքները: Դուք անցավ պատանեկություն ու հուսալի ապագա կպարգեւեք նրան»:

Նշենք, որ Դավիթի համար բացված է հաշվեհամար HSBC բանկում.

005-003504-001 (AMD) (ստացող` Գոհար Դանիելյան (096) 61-14-17):

Չլինենք անտարբեր, չէ՞ որ հիվանդության դեմ անհավասար պայքարում կարող է հայտնվել յուրաքանչյուրիս ընկերը, բարեկամը, որդին կամ հայրը… Այսօր Դավիթին օգնող մարդիկ, կարող է վաղը իրենք օգնության կարիք ունենան ու նրանց վստահաբար աջակցության ձեռք կմեկնի առաջին հերթին հենց Դավիթը, ում կարող ենք հիմա օգնել մենք եւ դուք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում