ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀԱԿԱՍԵՑ ԲՀԿ-ԱԿԱՆԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀԱԿԱՍԵՑ ԲՀԿ-ԱԿԱՆԻՆ
Այսօր մինչ հանրահավաքի մեկնարկը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունը արգելել է, որպեսզի բարձրախոսներ օգտագործվեն հանրահավաքի ժամանակ: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչույթան պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց այդ լուրը ասելով, որ նման բան գոյություն չունի: Ինչեւէ, հանրահավաքի ընթացքում ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին իրենց պարտականությունները հավուր պատշաճ իրականացնելու եւ հանրահավաքը չխոչընդոտելու հարցում: Այսինքն որեւէ խոչընդոտ հանրահավաքի հետ կապված, ոչ իշխանությունները եւ ոչ էլ ոստիկանությունը չեն կատարել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

