ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՆՏԵՍՎԱ՞Ծ Է
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՆՏԵՍՎԱ՞Ծ Է
Շարունակվում է հանրահավաքը: Ելույթ ունենալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանության եկավ եւ նախագահ դարձավ մարտի մեկի արյան գնով: Հետաքիրի է իմանալ եւ հարցնել, թե պարոն Զուրաբյան, դուք այս պահին ո՞ւմ կողքին եք կանգնած եւ իշխանափոխություն պահանջում: Եթե դուք հիշողության կորուստ ունեք, ապա հիշեցնենք, որ վեց տարի առաջ հենց դուք հենց նույն ամբիոնից ամենավերջին մեղադրանքներն էիք հնչեցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մեղադրելով վարչախմբի ու ավազակապետության մաս կազմելու, ինչպես նաեւ մարտի մեկի մասնակից լինելու հարցում:
Իսկ երբ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ եւ ԲՀԿ առաջնորդները անտարբերությամբ լցվեցին եւ սկսեցին իրար հետ մի կողմ քաշված զրույցներ տանել, հավանաբար մոռանալով եւ անտեսելով միկրոֆոնի մոտ ելույթ ունեցող իրենց երրորդ կեսին: Իսկ Ր. Հովհաննիսյանը, ինչպես եւ Զարուհի Փոստանջյանը, յոթ երգ ունեն յոթն էլ հայ-թուրքական արձանագրությունների մասին եւ ոչ ավելին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

