ԱԼՅՈՆԱ ՍՎԻՐԻԴՈՎԱՅԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ Է. ՀԱՐՍԱՆԻՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ
Ռուսական էստրադայի 52-ամյա երգչուհի ԱԼՅՈՆԱ ՍՎԻՐԻԴՈՎԱՆ հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ երրորդ անգամ: Հայտնի երգչուհու ընտրյալը 36- ամյա հայ գործարար ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է: Զույգը միասին է արդեն չորս տարի, նրանք միասին հայտնվում են աստղային երեկույթներին եւ միջոցառումներին ու չեն թաքցնում իրենց սիրային կապը:
Ի դեպ, Դավիթ Վարդանյանը Ալյոնա Սվիրիդովայի հետ իր պսակադրությունը պատրաստվում է անցկացնել հայկական բոլոր ավանդույթներով: Արեւելքի կնոջը բնորոշ կեցվածքին` Դավիթ Վարդանյանն այս տարիների ընթացքում հասցրել է ծանոթացնել հարսնացուին: Այլոնան էլ պատմել է, որ Դավիթի հետ ծանոթացել է Երեւանում` երեկույթի ընթացքում: Հաջորդ օրը Դավիթը նրան կինո է հրավիրել, ու այդպես սկսվել է նրանց սիրավեպը: Իսկ սիրահարված փեսացուն վերջերս հայտարարել է. ՙԵս Ալյոնային սիրահարվել եմ առաջին իսկ հայացքից, նա զարմանալի կին է: Շուտով կլինի մեր հարսանիքը՚: ՙԵՍ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ, ԻՍԿ ԱՄՈՒՍԻՆՆԵՐՍ` ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ՚
Նշենք, որ Ալյոնա Սվիրիդովան օրինական ամուսնացել է երկու անգամ: Իսկ ահա Դմիտրի Միրոշնիչենկոյի հետ սիրավեպը մինչեւ զագս չի հասել: Հավելենք` երգչուհին 20-ամյա երիտասարդի հետ ծանոթացել էր ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ երիտասարդը շարքային մասնակից էր, իսկ երգչուհին` հաղորդավար: Այս սիրավեպը երգչուհուն պարգեւեց իր երկրորդ որդուն` Գրիշային: Երգչուհին արդեն ինքն է սկսել կատակել իր երիտասարդ ընտրյալներիր թեմայով. ՙԵս գնալով մեծանում եմ, իսկ ամուսիններս գնալով երիտասարդանում են՚,- նշել է Սվիրիդովան: Ինչեւէ, ռուս երգչուհու եւ հայ գործարարի հարսանիքի ժամկետներն անհայտ են, հուսանք` երգչուհու սերն այս անգամ մինչեւ ՙզագս՚ հասնելը կբավականացնի: ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ