ՙԶԱՐՈՒՀԻ՚ ԱՄՍԱԳԻՐԸ 3 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՙԶԱՐՈՒՀԻ՚ ԱՄՍԱԳԻՐԸ 3 ՏԱՐԵԿԱՆ Է


Հոկտեմբերի 8-ին ՙՎալենսիա՚ ռեստորանային համալիրում նշվեց ՙԶարուհի՚ ամսագրի 3-ամյակը: Երեք տարի շարունակ ամսագիրը հայ կանանց կողքին է, որը շարունակաբար անդրադառնալով բոլոր ոլորտների կանանց` բարձրաձայնել է նրանց հուզող խնդիրներն ու բարձրացրել հայ կնոջ դերը քաղաքականության, հասարակության մեջ եւ իհարկե` ընտանիքում: Ամսագիրն անտարբեր չի անցել նաեւ այն կանանց կողքով, ովքեր իրենց օրինակով եւ գործով միշտ բարձր են պահել հայ կնոջ կերպարը: ՙԶարուհի՚ ամսագրի տարեդարձն իր ներկայությամբ պատվել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը` տիկին Ժաննան: Ինչպես նաեւ ԱԺ կին պատգամավորներ, դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներ եւ իհարկե նաեւ ճանաչված տղամարդիկ, քանի որ ամսագիրն իր էջերում չէր անտեսել նաեւ այն տղամարդկանց, ովքեր ամբողջ տարվա ընթացքում աչքի էին ընկել իրենց հայանպաստ գործունեությամբ: Ամսագիրն իր հոբելյանին նախապատրաստել էր նաեւ արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունը: Ըստ խմբագրական խորհրդի որոշման, մրցանակներ հանձնվեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված կանանց եւ տղամարդկանց:

ՙՄԵՐ ԼՍԱՐԱՆԸ ՄԵՐ
ԱՎԱՆԴԱՊԱՀ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՆ ԵՆ՚


Մինչ մրցանակների հանձնումը, հոբելյանական երեկոյի բացման խոսքով հանդես եկավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցությամբ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով ողջունելով ներկաներին, հատկապես` կանանց, ինչպես նաեւ ամսագրի ամբողջ անձնակազմին` նշեց. ՙԱյսօր ամսագիր հրատարակելը շատ ծանր աշխատանք է, մանավանդ, երբ համացանցի դար է, եւ տպագիր խոսքը, ցավոք սրտի, իր տեղը կամաց-կամաց զիջում է: Այս ամենով հանդերձ, կարծում եմ` տպագիր խոսքը, այնուամենայնիվ, երբեք չի փոխարինվի էլեկտրոնային խոսքով, որովհետեւ դրանք տնտեսության տարբեր մշակույթներ են: Տպագիր խոսքի կազմակերպումը մեր օրերում շատ ավելի բարդ գործընթաց է, մանավանդ, երբ չես ընկնում էժանագին վարկանիշի հետեւից, այլ քո արտադրանքն ուղղում ես հատուկ լսարանի: Մեր լսարանը մեր ավանդապահ ընտնիքներն են, այն ավանդապահ կնոջ կերպարն է, որն իր խոսքով, օրինակով, աշխատանքով օրինակ է ծառայում: Մեզանում այդ գռեհիկ ֆեմինիզմը, կարծես թե, նորաձեւ է դարձել, սակայն հայ հասարակության մեջ կինը եւ տղամարդը չեն կարող հավասար լինել: Կինը ավելի բարձր պետք է լինի, քան` տղամարդը: Իսկ տղամարդիկ` ձեռքերի վրա պետք է պահեն կանանց եւ չհավասարեցնեն իրենց: Շնորհավորում եմ ամսագրին եւ ցանկանում երկար տարիների կյանք: ՙԶարուհու՚ աշխատակազմին մաղթում եմ նոր ստեղծագործական ձեռքբերումներ՚,- եզրափակեց Հ. Բաբուխանյանը:

ՙԱՄՍԱԳՐԻ ԱՊԱԳԱՆ
ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻ ԼՈՒՍԱՎՈՐ՚


Ամսագրի կողմից zaruhi.com կայքում ամենաազդեցիկ կին պաշտոնյա ընտրվելու կապակցությամբ մրցանակ շնորհվեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ. ՙՑանկացած մրցանակ գնահատական է, կանանց համար` առավել եւս: Նրանք շատ են սիրում ոչ միայն հաճախ լսել, այլեւ տեսնել շրջապատի վերաբերմունքը` գնահատականի տեսքով: Ամսագրի հիմնադիր եւ իմ շատ սիրելի գործընկեր պարոն Բաբուխանյանը հստակ նշեց, որ ամսագրի ընթերցողները կանայք են: Ուզում եմ ասել, որ կանայք ամսագրի շահառուներն են, եւ պատահական չէ, որ դուք ընտրել եք նրանց` որպես թիրախ: Ամսագրի ապագան տեսնում եմ ավելի լուսավոր եւ պայծառ, քանի որ այս տեղեկատվական հեղեղի պայմաններում հայի հոգեկերտվածքի իրական նկարագրի վերաբերյալ այլ տեղեկատվություն է տարածվում: ՙԶարուհին՚ հենց այն աղբյուրն է, որը հայ կնոջ կերպարը ներկայացնում է ճիշտ ձեւով: Մաղթում եմ նորանոր էջերի ավելացում եւ հուսով եմ, որ ընթերցողների թիվն էլ ավելի կշատանա՚,- շնորհակալական իր խոսքում նշեց պատգամավորը:

ՙՙԶԱՐՈՒՀԻ՚ ԱՄՍԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐԾԵՍ ԿԱՄՈՒՐՋ ՈՒՆԵՆԱՍ
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ՚


ՙԶարուհու՚ մրցանակակիրներից շատերի համար իրենց մրցանակներն անսպասելի էին: Ամասագրի կողմից ՙԼավագույն հոգեբան՚ ճանաչված ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ համար նույնպես մրցանակն անսպասելի էր, ով իր խոսքում կարեւորեց ամսագրի դերը. ՙՙԶարուհի՚ ամսագրի միջոցով կարծես կամուրջ ունենաս ժողովրդի հետ: Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չունեն դիմել հոգեբանին, ամսագրի նյութերի միջոցով իրենց բավարարված են զգում: Շնորհակալ եմ ամսագրին` այդ հնարավորության համար՚:

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ ՍԻՐՈՎ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՓՈԽԱՆՑԻ ՄԱՅՐԻԿԻՆ`
ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ


Բարեգործական եւ հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար մրցանակ շնորհվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. ՙԱնչափ շնորհակալ եմ` չբարձրաձայնածս լուսաբանելու, գնահատելու եւ այս մրցանակին արժանացնելու համար՚,- իր խոսքում հուզված նշեց երգչուհին: Սակայն նրա հուզմունքն էլ ավելի կրկնապատկվեց, երբ հայտնի դարձավ, որ ամսագրի կողմից մրցանակ ունի նաեւ երգչուհու մայրը` Արաքս Մանսուրյանը` Սփյուռքում ներդրած ավանդի համար: Ստանալով մրցանակը` Շուշանը տեղեկացրեց, որ օրերս Ա. Մանսուրյանը համերգային ծրագրով կլինի Հայաստանում, եւ ինքն անձամբ սիրով մրցանակը կփոխանցի մայրիկին:

ԴԵՐԱՍԱՆԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ, ՇՏԱՊԵՑ
ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ ՀՂԵԼ ՀԱՅ ԿՆՈՋԸ


Իսկ ՙԼավագույն դերասան՚ ճանաչված Արամ Հովհաննիսյանն իր շնորհակալական խոսքում գնահատելով ՙԶարուհի՚ ամսագրի դերը հայ կանանց կյանքում` որպես հայ տղամարդ շտապեց բարեմաղթանք հղել. ՙՀայ կնոջը, աղջկան, մորը ցանկանում եմ լինել բազմաբովանդակ, հմայիչ ու գեղեցիկ՚:

ՙԶԱՐՈՒՀԻՆ՚ ԱՐԺԱՆԱՑԱՎ
ՙՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԳԻՐ՚ ՊԱՏՎՈԳՐԻ

Բոլորին մրցանակներ շնորհելուց հետո ՙԶարուհի՚ ամսագրին նույնպես սպասվում էր մրցանակ: AAD կայքի կողմից ամսագրին շնորհվեց պատվոգիր` որպես ՙՏարվա լավագույն ժամանցային ամսագիր՚:
Հ.Գ. ՙԶարուհի՚ ամսագրի ծննդյան 3 ամյակի եւ ամենամյա մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն կարդացե°ք iravunk.com-ում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում