«ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 4-5%-Ը ՀԻՎԱՆԴ Է ՓՍՈՐԻԱԶՈՎ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 4-5%-Ը ՀԻՎԱՆԴ Է ՓՍՈՐԻԱԶՈՎ»


- Վարակի՞չ է արդյոք փսորիազը: Ի՞նչ վտանգներով է հղի այն: Այդ հիվանդությամբ տառապում է ամուսինս: Այդ մասին վերջերս ենք իմացել:


Հարցին պատասխանել է մաշկաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.


- Մի վախեցեք, հարգարժան նամակագիր: Ցանկության դեպքում էլ անգամ, եթե շատ ուզենա` չի  կարող վարակել:
Փսորիազը (թեփատու որքին) քրոնիկական մաշկային հիվանդություն է, բայց ոչ վարակիչ:
Ի դեպ, քրոնիկական հիվանդությունների մեջ` ամենահաճախ տարածվածը: Աշխարհի բնակչության 4-5%-ը հիվանդ է փսորիազով: Փսորիազով հիվանդանում են ցանկացած տարիքում:
Առաջացման պատճառն անհայտ է: Գտնում են, որ փսորիազն ունի գենետիկ նախատրամադրվածություն, կարող է հանդես գալ որպես աուտոիմուն հիվանդություն: Շրջանառության մեջ դրվում է վիրուսային էթիոլոգիան: Փսորիազը կարող է զարգանալ նաեւ նյարդային եւ նեյրոհումորալ խանգարումների ֆոնի վրա եւ այլն:
Սկզբնական շրջանում մաշկի վրա առաջանում են հարթ, տափակ հանգույցներ` ծածկված թեփուկներով, որոնք աստիճանաբար սկսում են մեծանալ: Փսորիազի ամենահաճախ հանդիպող տեսակը` վուլգար փսորիազն է: Այն սկսում է մանր, գնդասեղի գլխիկի մեծության ցանավորմամբ, որն աստիճանաբար սկսում է մեծանալ` հասնելով մինչեւ 20 դրամանոց մանրադրամի մեծության: Մեծանալու ընթացքում հանգույցները կարող են ձուլվել իրար` վերածվելով փսորիատիկ բլթակների եւ առաջացնել ափի մեծությամբ եւ ավելի տարածքով ախտահարված մակերեսներ:
Իր սիրած տեղակայումը վերին եւ ստորին վերջույթների տարածիչ մակերեսներն են` հատկապես արմունկային, ծնկային հոդերը, գլխի մազածածկ մասը, գոտկային հատվածը:
Ըստ զարգացման փուլերի` տարբերում են փսորիազի պրոգրեսիվ (առաջընթացային), ստաբիլ  (կայունացման) եւ ռեգրեսիվ (հետզարգացման) շրջաններ:
Պրոգրեսիվ շրջանում մաշկի ախտահարված մակերեսը ծածկվում է վառ կարմիր հանգույցներով, որոնք կենտրոնական հատվածում ծածկվում են արծաթասպիտակավուն թեփուկներով: Փսորիազի հանգույցները խիստ սահմանագծված են շրջակա առողջ մաշկից: Պրոգրեսիվ շրջանում կարող է նկատվել նույնիսկ քորի զգացողություն, թեփի առատ արտադրություն:
Ստաբիլ շրջանում աճը դադարում է, այսինքն` նոր տարրեր այլեւս ի հայտ չեն գալիս: Ամբողջ մակերեսը սկսում է ծածկվել արծաթասպիտակավուն թեփուկներով:
Ռեգրեսիվ շրջանում քչանում է թեփուկների առաջացումը, սկսվում է ներծծման փուլը` հակապես կենտրոնական շրջանում: Մեծամասամբ, նույնիսկ ռեգրեսիվ շրջանից հետո մաշկի վրա մնում են հերթապահ հանգույցներ արմունկների, վզի, մազածածկ մասում:
Բացի վուլգար փսորիազից` տարբերում են նաեւ էքսուդատիվ փսորիազ, սեբոռեային փսորիազ, գորտնուկանման փսորիազ, եղունգների փսորիազ եւ փսորիազային էրիթրոդերմիա (կարմրամաշկություն), հոդախտային փսորիազ:
Ի դեպ, վերջինի ժամանակ ախտահարվում են հոդերը: Սա փսորիազի ամենածանր ձեւն է: Այն ընթանում է հոդացավերով, հոդային մակերեսները սկսում են քայքայվել: Կարող է ախտահարել մինչեւ ողնաշարն ու բերել հաշմանդամության: Հոդերից բացի այն ախտահարում է նաեւ ներքին օրգանները: Հենց դրա համար փսորիազը դիտվում է որպես համակարգային հիվանդություն, բայց գերազանցապես մաշկային արտահայտությամբ:
Տարբերում են փսորիազի ձմեռային, ամառային, խառը ձեւեր: Ամենատարածվածը` ձմեռայինն է: Բայց, վերջին շրջանում  հաճախ հանդիպում են նաեւ խառը ձեւերը:
Փսորիազն ախտորոշելու համար բավարար է արտաքին տեսքը, ախտորոշմանն օգնում է փսորիատիկ տրիադան (երբ սկսում ենք քերել փսորիատիկ բլթակները, առաջանում է առատ թեփոտում: Շարունակելով քերելը, շերտազատվում է ամբողջ բլթակը ծածկող թափանցիկ  թաղանթը, որի տակ ի հայտ են գալիս արյունային ցողի կաթիլներ):  Վերջնական ախտորոշման համար սովորաբար վերցվում է հիստոլոգիական (հյուսվածքաբանական) քննություն:
Փսորիազի ժամանակ հիվանդը պետք է ստանա համալիր բուժում: Բացի արտաքին դեղորայք օգտագործելուց նաեւ խմելու դեղեր են նշանակվում, կարգավորում են սննդային ռեժիմը: Ի դեպ, խորհուրդ է տրվում կազմակերպել հանգիստ առողջարաններում:  
Փսորիազով հիվանդ մարդիկ վերցվում են դիսպանսեր հսկողության տակ: Նրանք տարին երկու անգամ պետք է պարտադիր այցելեն բժշկի` մաշկաբանի, որպեսզի ճշտվի վիճակն ու նշանակվի բուժում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում