ՙՀԱՅԱՍԻՆ՚, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԿԱՊ ՉՈՒՆԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԵՏ ԲԱՅՑ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՈՎ Է ԹՈՒՆԱՎՈՐՈՂԸ
Արխիվ 12-16ՙՀԱՅԱՍԻՆ՚, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԿԱՊ ՉՈՒՆԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԵՏ
ԲԱՅՑ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՈՎ Է ԹՈՒՆԱՎՈՐՈՂԸ
Այս օրերին հերթական անգամ սկանդալի կիզակետում է հայտնվել Արթուր Բաղդասարյանի վերահսկողության տակ գտնվող ՙՀայասի գրուպ՚ ՍՊԸ-ն, որը, ինչպես հայտնի է, գտնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Նախª ընկերությունը եւս մեկ անգամ տուգանվեց մաքսային կանոնների խախտման համար: Տուգանքի չափը, թերեւս, փոքր է, սակայն ժամանակին էլի նման տուգանքների մասին խոսակցություններ եղել են, ինչը հուշում է առնվազն ընկերության եւ վերջինիս որոշ աշխատակիցների մեղմ ամսածª մաքսային տխուր համբավի մասին:Հաջորդ մեղադրանքն արդեն բնապահպանական բնույթի է, թե ՙՀայասի գրուպ՚ ՍՊԸ-ն մինչ այժմ չունի թափոնների արտանետումների թույլտվություն, սակայն դրանք թափվում են Շաղվարդ գետը, որտեղ մեծ քանակությամբ ձկներ են սատկում: Այդ առնչությամբ, ինչպես եւ սպասվում էր, ՙՀայասի՚ ըկերության` այդպես էլ համառորեն ներկայանալ չցանկացած աշխատակիցը մեզ տվեց նման մեկնաբանություն. ՙԸնկերության գործունեությամբ շրջակա միջավայրին, Շաղվարդ գետի կենդանական աշխարհին վնաս պատճառելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նախկինում նման հրապարակման հիմքով իրավասու մարմինների կողմից իրականացվել են մասնագիտական խորը ուսումնասիրություններ, որոնց արդյունքում եւս մեկ անգամ հաստատվել է, որ մեր ընկերությունն իր գործունեության բնույթով որեւէ առնչություն չունի թունավոր կամ կեղտաջրերի արտանետումների հետ: Մենք առհասարակ ՙթունավոր ջրերի՚ արտանետումների հետ որեւէ առնչություն չունենք եւ ունենալ չենք կարող, քանի որ մեր արտադրանքը որեւիցե առնչություն չունի որեւիցե արտանետման հետ, իսկ բնապահպանական խնդիրները մեզ համար առաջնային են՚: Եվ հաշվի առնելով, որ նույն բանն էլ լրատվամիջոցներից մեկին ասել էր ընկերության գլխավոր տնօրեն Պողոս Շահինյանը, կարելի է ենթադրել, որ դա է դարձել ՙՀայասի գրուպի՚ պաշտպանական ռազմավարությունը, որից բառ անգամ եւ որեւէ աշխատակից չի շեղվի:
Միայն թե, այս ամենով հանդերձª կա նաեւ այն հարցը, թե այդ ինչու է ՙՀայասի գրուպը՚ հայտնվում նույն սկանդալի մեջ: Եվ այստեղ նախ հիշեցնենք, որ նման սկանդալներից մեկն առաջ եկավ դեռ մեկ տարի առաջ: Այն ժամանակ, սակայն, խոսքը ոչ այնքան բնությանը, որքան մարդկանց վնասելու մասին էր: Ավելի կոնկրետª Ոսկեվազ գյուղի բնակչությանը: Գյուղերում թունավորվեց մոտ 150 մարդ, որոնց զգալի մասը հոսպիտալացվեց: Ի սկզբանե էլ կասկածվում էր, որ միակ պատճառը կարող է ջուրը լինել: Սակայն մի քանի ստուգումներ հիմնավորեցին, թե ջուրը մաքուր է: Եվ միայն որոշ ժամանակ անց այդ ՙհանելուկը՚ բացատրեց ՀՀ Հիիգենիկ համաճարակային տեսչության ներկայացուցիչը, թե. ՙՊատճառը միանշանակ ջուրն է, որովհետեւ համաճարակաբանական տեսակետից այլ պատճառ չի կարող լինել: Բայց դա եղել է ջրի միանգամյա աղտոտում: Այդ պատճառով, երբ մենք գնացել ենք, ջուրը մաքուր է եղել: Ջրի մեջ որեւէ բան գտնելն անհնար է, քանի որ հարուցիչը շատ արագ անցնում է: Բայց խնդիրն ինչն է: Նախ, ջուրը մնացորդային քլոր չուներ, այսինքն չէր վարակազերծվում, մենք գերքլորացում ենք տվել, վարակազերծել ենք: Դա խոսում է այն մասին, որ մի քանի օր առաջ ջուրը մեկ անգամ աղտոտվել էր՚:
Արդյունքում` մեղադրանքների սլաքները նախ ուղղվեցին ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերությանը, որի որակի վարչության պետը պարզաբանեց, որ նույն ջրից օգտվում են նաեւ այլ գյուղերում, այսինքնª պատճառը պետք էր փնտրել հենց Ոսկեվազի հատվածում: Ի դեպ, սույն պաշտոնյան հաստատեց նաեւ, որ ջրի խողովակներն անցնում են կոնյակի գործարանի տարածքով, դրանք հին են: Այսինքնª չհաստատելովª ակնարկեց միայն, թե ջրի աղտոտման պատճառը պետք է հենց գործարանում փնտրել: Փոխարենը` շատ ավելի հստակ կարծիքի էր Օշականի գյուղապետը, ով մեր լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. ՙԵս կասեմ` խնդիրը որն է. ինքս այդ ամբողջ պրոցեսին մասնակցել եմ, ոտքով շրջել եմ, բոլոր վարկածները վերլուծել ենք եւ հանգեցինք ՙՀայասի գրուպի՚ տարբերակին: Ինչո±ւ, որովհետեւ ոչ մի գյուղ կոյուղու համակարգ չունի, որ ասենք մի տեղից խառնվել է: Ուստի` միակ վարկածը կա եւ մնում է ՙՀայասին՚...՚:
Ինչեւէª հստակ պաշտոնական գնահատական` 150 մարդու թունավորելու առնչությամբ այդպես էլ չեղավ, բայց թունավորումներն ինչպես որ միանգամից սկսվել էին, այնպես էլ միանգամից դադարեցին, ինչը եւս վկայում է, որ պատճառը վարակի ինչ-որ կոնկրետ աղբյուր է:
Իսկ ահա մայիսին ահազանգ հնչեց, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազով անցնող Շաղվարդ գետում ձկների զանգվածային անկում է արձանագրվել: Այս անգամ, կարծես թե, հասցրին նաեւ ջրի ժամանակին փորձանմուշներ վերցնել, ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ հերոսական կեցվածք ընդունեց, թե արագորեն կբացահայտեն: Բայց տեւական ժամանակ անց, թեեւ ՙՀայասիիին՚ մի փոքրª 100 հազար դրամով տուգանեցին, սակայն առնվազն տարօրինակ հիմքովª օդն աղտոտելու:
Եվ հիմա ձկները նորից սատկում են: Լավ, ասենք այս անգամ էլ ՙՀայասին՚ մաքրամաքուր դուրս եկավ, բայց չէ± որ այդ դեպքում էլ, պատկան պետական կառույցներն ու պաշտոնյաներն են պարտավոր վերջապես հստակ բացատրել, թե այդ ի±նչ պարբերական ՙհրաշքներ՚ են կատարվում Ոսկեվազի ջրերի հետ: Չնայած համոզված ենք, որ այս ՙդարակազմիկ առեղծվածի՚ պատճառը երեւի կիմանանք միայն ՙթռչող ափսեների՚ գաղտնիքը պարզելուց հետո:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

