ՙՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՇԱՈՒՐՄԱՅԻՑ՚

Արխիվ 12-16

ՙՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՇԱՈՒՐՄԱՅԻՑ՚

Մայրաքաղաքի տարբեր   հատվածներում   հաճախ կարելի է հանդիպել բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող սնունդ: Թե նման սնունդը, այն էլ, երբ տարրական հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում, ինչ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար, բազմիցս է ասվել:
Եվահա ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչության  հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ հիշեցնում էª շրջակա միջավայրում աղիքային վարակիչ հիվանդություններ ու սննդային թունավորումներ առաջացնող հարուցիչների զարգացման համար սննդամթերքը պարարտ հող է. ՙՍանիտարահիգիենիկ պայմանները բացօթյա սննդի կետերում չպահպանելու դեպքում մանրէները բազմանում են, առաջացնում թույն, սննդային թունավորման ու աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառ դառնում՚:
Մասնագետի խոսքովª սննդի շատ կետերում չկան սառնարաններ, տաք եւ սառը հոսող  ջուր, առանձին լվացարաններ աշխատողների, մթերքի լվացման համար: Ըստ Լ. Հունանյանի, բացի  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (ՍԱՊԾ) հանրային սննդի կետերի վերահսկողությունից,  կարեւոր է նաեւ հասարակության  տեղեկացվածության խնդիրը. ՙՍպառողները  պետք է հասկանանª հակահիգիենիկ պայմաններում գնված սնունդը  վտանգավոր է առողջության համար՚:
Թեեւ այս տարի  բացօթյա պայմաններում վաճառվող  սննդից թունավորման դեպքեր չեն արձանագրվել, բայց  նախորդ տարիներին նման դեպքեր արձանագրվել են: ՙԴեպքերն էլ գրանցվում են այն ժամանակ, երբ քաղաքացին գնում է հիվանդանոց: Իսկ եթե հիվանդի վիճակը թեթեւ է լինում, տնային պայմաններում առողջանում են: Սննդային թունավորման դեպքեր եղել են շաուրմայից: Ասեմ, որ հիմնականում շաուրմայից են թունավորվում՚:
ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառողե ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ  ՍԱՊԾ-ը պետք է համապատասխան ստուգումներ  անցկացնի հանրային սննդի օբյեկտներում: Եթե համապատասխան նորմերը չեն պահպանվում, պետք է կասեցնել այդ կետերի գործունեությունը: Պիպոյանը հիշեցնում էª 2011-ին, երբ ինքն աշխատում էր ՍԱՊԾ ոլորտում, ստուգումներ սկսվեցին հանրային սննդի փոքր օբյեկտներում, մասնավորապես ՙԵրիտասարդական՚ մետրոյի ու Շրջանայինի գետնանցումներում գործող սննդի կետերում: ՙԳործընթացը, սակայն,  ավարտին չհասցվեց: Իսկ թե ինչու, հարցրեք պատկան մարմիններին: Բայց սա  լուծվող ու երկար ժամանակ չպահանջող խնդիր է: Պարզապես աշխատատար գործընթաց է, իսկ պետական ապարատի ներկայացուցիչները ցանկանում են որքան հնարավոր է, գործ անելու փոխարեն, ավելի երկար սուրճ խմել՚,- մանրամասնում է ՍԱՊԾ-ի նախկին աշխատակիցը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանն էլ  մեզ հայտնեց, որ օրեր առաջ ստուգվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային սննդի կետերը եւ մեկ տասնյակից ավելի սննդի օբյեկտների գործունեությունն արձանագրված խախտումների պատճառով դադարեցվել է. ՙԱյս պահին ուսումնասիրվում են Արաբկիր վարչական շրջանի սննդի կետերը: Արդյունքները կհրապարակվեն ուսումնասիրությունների ավարտից հետո՚:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում