ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐՆ ԵՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ, ԹԵ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐՆ ԵՆ
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ, ԹԵ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ


ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին աշխատանքից ազատելու պատմության շուրջ շրջանառվում են տարբեր վարկածներ: Սկսած նրանից, որ վերջինս լինելով նախկին վարչապետի հավատարիմ կադրերից, այսօր էլ շարունակում էր որոշակի ՙխաղերի՚ մեջ մնալª բնականաբար ի օգուտ կոնկրետ բիզնեսների եւ ի վնաս նրանց մրցակիցների, ինչը վերեւներում լուրջ բողոքների տեղիք էր տվել: Վերջացրած այն վարկածով, որ սննդամթերքի ներմուծում-արտահանման հետ կապված այնպիսի մոտեցումներ էր կիրառման մեջ դրել, որ հատկապես ռուսական ուղղությամբ որոշ արտահանումների հետ կապված արդեն պետության հասցեին էին սկսել մեղեդրանքներ գալ, ինչը Եվրասիական միության անդամակցության պարագայում միանգամայն լուրջ խնդիրներ կարող էին առաջացնել:
Միջանկյալ մի քանի տարբերակներ էլ կան: Բայց անկախ նրանից, թե որն էր իրական պատճառը, այսինքնª հայաստանյան սպառողական շուկաներում եւ հատկապես սննդամթերքի որակի հետ կապված խայտառակ իրավիճակի պարագայում որն էլ լինի այդ ամենի վերահսկողությանը միտված կառույցի պետի ազատվելու պատճառը, բուն այդ փաստն արդեն միանգամայն տեղին էր:
Իսկ այն, որ սպառողների բողոքների հոսքին հատկապես վերջին ժամանակներս վերջ չկար, մեր ՙՍպառողի անկյուն՚ խորագրի ներքո բազմիցս ենք առիթ ունեցել ներկայացնել: Չնայածª վերջին ժամանակներս սպառողները սկսել էին համեմատաբար քիչ բողոքներ ներկայացնել այն անորակ ապրանքներից, որոնք այս կամ այն պատճառով ձեռք են բերել: Եվ բացատրությունը ոչ թե այն է, որ որակն է բարձրացել, այլ այն, որ մինչ այս եղած նմանատիպ գրեթե բոլոր բողոքներն էլ մնում էին չլուծված, որեւէ կերպ չպարզաբանված: Օրինակ` ի±նչ իմաստ ունի, ասենք, խոսելգրեթե բոլոր խանութներում վաճառվող կիսապատրաստված կամ լրիվ պատրաստ տարաբնույթ ճաշատեսակների որակից, երբ գրեթե որեւէ վաճառակետում դրանց արտադրության եւ պիտանելիության ժամկետի մասին որեւէ պատշաճ, ասենքª նաեւ անպատշաճ նշում անգամ չկա: Առանց պահպանման հստակ ժամկետների` ապրանքների եւ հատկապեսª սննդամթերքի վաճառքը Հայաստանում խստիվ արգելվում է: Բայց ահա կա համատարած փաստը, այս ուղղությամբ հնչել են մինչեւ իսկ թունավորման մասին փաստեր, սակայն որեւէ միջամտություն պատկան պետական կառույցը չի արել: Դե դրանից հետո էլ շարքային սպառողին մնում է միայն ՙհոր գնով՚ ձեռք բերված սննդամթերքի որակը տեսնելովª այն պարզապես թափելª հազարումի գլխացավանքից եւ վերջում էլª իր մեղավոր դուրս գալուց խուսափելու համար:
Բայց մեկ է, այսքանով հանդերձ էլ բողոքները դեռ կան, եւ դրանցից մեկն էլ, որն օրերս ստացանք, վերաբերում է հյութերին: Վերջերս խմբագրություն մի խումբ դիմած սպառողներ դժգոհեցին ՙԱրտֆուդ՚ հյութերի որակից: Պատմությունը հետեւյալն էր. քաղաքացին, ով իր պատմածով մշտապես օգտագործել է ՙԱրտֆուդի՚ տոմատի հյութը, վերջերս այն ձեռք էր բերել ակցիաներից մեկի ժամանակ: Սակայն փորձելով, ինչպես ինքը պատմեց. ՙԱնմիջապես զգացի, որ համը բոլորովին այլ է եւ չկարողացա խմել՚: Ընդ որումª անմիջապես ստուգել է հյութի պիտանելիության ժամկետը, սակայն այս առումով ամեն ինչ կարգին է եղել:
Եվ քանի որ նա շտապել էր հյութի մնացած մասը թափել, որ ՙպատահաբար ուրիշ մարդ չխմի՚, մեզ մնում էր միայն իրավիճակը նկարագրել ՙԱրտֆուդ՚ պահածոների գործարանի տնօրենի օգնական Կարինեին, եւ փորձել գոնե մոտավոր գլուխ հանել իրավիճակից: Մեր զրուցակիցը նախ հաստատեց, որ իրոք ընկերությունը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է ակցիաներ, որոնց ժամանակ էլ վաճառվում են մեծ քանակությամբ հյութեր: Բայց նա, բնականաբար, բացառում է, որ ակցիաների ժամանակ վաճառվի անորակ հյութ: ՙՄենք մեր սպառողներին խաբելու իրավունք չունենք: Հյութերը խանութներին տալուց հետո մենք իրականացնում ենք վերահսկողություն, իհարկե, ոչ բոլոր խանութների նկատմամբ, քանի որ այդքան խանութ վերահսկել հնարավոր չէ՚,- նշեց Կարինեն: Իսկ նման վիճակից որպես ելք մեր զրուցակիցն ընդգծում է, որ բոլոր այն սպառողները, ովքեր գնում են հյութեր եւ պարզում, որ կան որակի հետ կապված խնդիրներ, ապա գնված ապրանքը,  որպես իրեղեն ապացույց, անհրաժեշտ է ներկայացնել իրենց, որպեսզի իրենք պարզեն, թե որն է խնդիրը: Բայց հասկանալի է, որ սա չգործող տարբերակ է. այդ ո±ր հյութ գնողը, ով կպարզի, որ այն անորակ է, կնստի, կպարզի արտադրողի տեղը, հետո որոշակի գումար եւ ժամանակ կկորցնի նրան հասնելու համար, որ հետո էլ երկար-բարակ վիճաբանի, թե հյութն իրոք անորակ է. ավելի հեշտ տարբերակը պարզապես հյութը թափելն է ու այդ մասին մոռանալը: Եվ, թերեւս, այստեղ ունենք օրենսդրական բաց. եթե հայաստանյան օրենսդրությունն այլ երկրների օրինակով փչացած կան անորակ ապրանք գնողին թույլ տար որպես փոխհատուցում կլորիկ գումար ստանալ արտադրողներից կամ վաճառողներից, ապա միանգամից անորակ ապրանքների խնդիրը կլուծվեր: Ամեն դեպքում` մեր զրուցակիցը չբացառեց, որ խնդիրը կարող է առաջացած լինել կոնկրետ վաճառակետում, քանի որ հնարավոր է` հյութը չեն պահպանել ըստ սահմանված կարգի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում