ՙՙԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ՚

Արխիվ 12-16

ՙԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ՚


Մի քանի օր է, ինչ Թուրքիայում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց մասնակցում են Թուրքիայի քրդերը, քրդամետ կուսակցությունները եւ ՙՔրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները: Ցուցարարները բողոքում են Սիրիայի Քոբանի քաղաքում  ՙԻսլամական պետություն՚ իսլամիստական կազմակերպության ռազմական հարձակման դեմ եւ մեղադրում են Անկարայինª անգործության համար: Զանգվածային ցույցերը թեեւ արդեն տասնյակ զոհերի պատճառ են դարձել ¥այնպես, ինչպես թուրքական վերջին ընտրությունների ժամանակ¤, սակայն Եվրոպական կառույցներն այս անգամ էլ, բերանները փակ նայում են Թուրքիային, թեեւ միանգամից առյուծ են կտրում, երբ շատ ավելի փոքրաքանակ զոհերով միջադեպեր են լինում այլ երկրներում:
Ինչեւէª հայաստանյան վերլուծաբանների կարծիքով, եթե Թուրքիայում զանգվածային ցույցերը շարունակվեն, ապա դրա ակտիվությունը կարող է եւ տարածվել տարածաշրջանում:
ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ մեկնաբանեց.
- Այդ ամենը պայմանավորված է Թուրքիայի խորամանկ քաղաքականությամբ, որը նա վարում է իսլամական պետության նկատմամբ: Փաստորենª Թուրքիան չի ցանկանում ոչ միայն օգնություն ցույց տալ քրդերին, այլեւ թույլ չի տալիս, որպեսզի նրանց զինված ջոկատները թուրքական սահմանից անցնեն Քոբանի եւ օգնեն իրենց եղբայրակիցներին: Թուրքիան զորքերը մոտեցնելով սահմանինª ոչ մի օգնություն ցույց չի տալիս քրդերին: Քոբանի քաղաքը գտնվում է հենց սահմանի վրա, եւ թուրքական հրետանին շատ հանգիստ կարող է կրակ բացել սահմանի վրայով իսլամիստների ուղղությամբ, սակայն չի անում: Սա Թուրքիայի կողմից մտածված քաղաքականություն է, որը նպատակ ունի նպաստելու, որ իսլամիստները ֆիզիկապես բնաջնջեն քրդերին կամ ստիպեն, որ նրանք լքեն այդ տարածքները: Սա Թուրքիայի հաշվարկն է, այդ պատճառով էլ օգնություն չեն ցուցաբերում: Այսպիսովª Թուրքիան պայքարում է Ասադի կառավարության դեմ, որին համարում է իր հիմնական ախոյանը եւ կանի ամեն ինչ, որ հասնի նրա իշխանության տապալմանը: Ժամանակին Թուրքիան աջակցություն է ցույց տվել իսլամիստներին եւ չի բացառվում, որ այդ աջակցությունը շարունակվում է մինչեւ այժմ: Թուրքիան նպատակ է հետապնդում, որպեսզի դառնա տարածաշրջանի ամենակարեւոր ուժը: Քանի որ տարածաշրջանում կան մի քանի պետություններ, որոնք այդ գործընթացին խանգարում են, ապա Թուրքիան ամեն ինչ անում է` նրանց ոչնչացնելու համար: Թուրքիան շահագրգռված է, որ Իրաքը չվերականգնվի` որպես ուժեղ պետություն, ինչպես նաեւ Իրանը չուժեղացնի իր դիրքերը: Այս հարցում իսլամիստների եւ Թուրքիայի ցանկությունները համընկնում են:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
- Եթե այս շարժումը ղեկավարվում է դրսի ուժերի կողմից, ապա Թուրքիայի համար այն լի է վտանգներով: Իսկ եթե շարժումը պարզապես ղեկավարում են քրդական բանվորական կուսակցության անդամները, ապա այն կարող է շատ շուտ մարել: Բոլոր դեպքերում, այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայում հասունացել է այն ուժը` ի դեմս քրդերի, որը կարող է ազդել այդ երկրի քաղաքականության վրա:
Քաղաքագետ  ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ ընդգծեց.
- Դժվար թե, քրդերը կարողանան ամբողջական լինել եւ պայքարել, քանի որ նրանք ազգային գիտակցություն չունեն: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրանք որեւէ հաջողության չեն հասնի, չնայած այս դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչքանով է Իսրայելը քրդերին սատարում: Միանշանակ` Թուրքիայի համար որոշ անհանգստություն կլինի: Այնուամենայնիվ, եթե ցույցերի արդյունքում քրդերը գրանցեն հաջողություն, ապա Հայաստանը պետք է պատրաստ լինի Սեւրի դաշնագրով Հայաստանի հարցը մեջտեղ բերելու: Այդ ամենով, տարածաշրջանը արմատական փոփոխությունների կենթարկվի:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում`պարզելու համար, թե Թուրքիայում ծավալված քրդական շարժումը կունենա± հաջողություն, թե ոչ:
1. Ոչ, Թուրքիան քրդական շարժումը կասեցնելու բավարար հնարավորություններ ունի- 54%:
2. Տարածաշրջանում ակտիվանում է քրդական ինքնավարության գործոնը, քրդերին այսօր աջակցում է Արեւմուտքը, որը Թուրքիային հնարավորություն չի տա ջախջախել քրդերին, բայց չի էլ օգնի- 27%:
3. Սիրիայից փախստական քրդերն անցնում են Թուրքիա, իսկ դա կուժեղացնի այնտեղ քրդական շարժումը- 12%:
4. Դժվարանում ենք պատասխանել- 7%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում