ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Արխիվ 12-16ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԻՆԱԿԻՆ
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ ՙԼեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը՚ վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան, ադրբեջանամետ ՌՈԲԵՐՏ ՈՒՈԼԹԵՐԻ այցը Արցախ արգելվում է: ՙԻրավունքը՚ փորձեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ պարզել` հնարավոր է ՀՀ արտգործնախարարությունը եւս նման հայտարարությամբ հանդես գա: Ինչպես միշտ, ԱԳՆ-ից ստացանք անորոշ պատասխան: ՙՈրեւէ արտաքին քաղաքական հարցի վերաբերյալ ԱԳՆ-ն հրապարակում է իր դիրքորոշումը՚,- պատասխանեց մամլո խոսնակը:
Փաստորեն, այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ՀՀ ԱԳ նախարարությունը դեռ չի կողմնորոշվել` ԼՂՀ-ի օրինակին հետեւելու հարցում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

