ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒՑ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒՑ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ` Գրիգոր Գեւորգյանի, Արման Սահակյանի եւ Հովհաննես Մկրտչյանի հայցն ընդդեմ ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի փոխհատուցման պահանջի մասին: Տարօրինակն այն է, որ սույն քաղաքացիական գործով արդեն երկրորդ նիստն է տեղի ունենում, սակայն հայցվոր կողմը, չգիտես ինչու, չի բարեհաճում դատարան ներկայանալ, որպեսզի ներկայացնի հայցի առարկան եւ մնացած բոլոր գործառույթները, որը նախատեսում է օրենսդիրը: Դատական նիստ այդպես էլ տեղի չունեցավ, եւ  հայցվոր կողմը ընդամենը գրություն էր ուղարկել դատարան, որով խնդրել էր դատական պրոցեսը հետաձգել` պատճառաբանելով, որ ներգրավված է նոր ներկայացուցիչ, որն էլ, ըստ էության, գործին ծանոթ չէ: Նշենք, որ պատասխանողի շահերը դատարանում ներկայացնում է ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ում կողմից դատարանում արվեց հայտարարություն. ՙՀայցվորները չարաշահում են օրենքով իրենց տրված իրավունքները, արդեն երկրորդ դատական նիստն է, ինչ չեն բարեհաճում ներկայանալ՚: Փաստաբանի կարծիքով` հայցվոր կողմը չարաշահում է իր իրավունքները` ծանրաբեռնելով դատարանին, որի արդյունքում տեղի է ունենում հանիրավի, ոչ նպատակային պետական միջոցների վատնում այնքանով, որքանով որ չեն ներկայանում դատական նիստերին: Ծանրաբեռնում են նաեւ պատասխանող կողմին, որը պարտաճանաչ կերպով ներկա է գտնվում բոլոր դատական պրոցեսներին:
Ինչո±վ է պայմանավորված հայցվորների նման պահվածքը` ՙԻրավունքի՚ այս հարցին Լ. Բաղդասարյանը նշեց, որ իր համար տարօրինակ է եւ. ՙԿարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի օրենքի մեջ մտցվի փոփոխություն, ըստ որի` հայցվորի կողմից չարաշահելով իր իրավունք-պարտականությունները, դատարանին վերապահեն իրավունք, որպեսզի նման դեպքերի գործով միանշանակ մերժի հայցը՚:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 12:00-ին:                  

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում