ՄԱՅԴԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ. ԿԻԵՎՈՒՄ ԱՆԱՐԽԻԱ Է
Արխիվ 12-16Հատուկ ՙՀաղթանակած Մայդանի քնարերգուների՚ համար ուզում եմ պատմեմ, թե ինչ է կատարվում հենց հիմա Կիեւում, որ էլի չսկսեն անկապ հեքիաթներ պատմելը փողոցային ժողովրդավարության ու հայրենասիրական մթնոլորտների մասին:
Այսօր գործերով դուրս էի եկել գրասենյակից ու պատահաբար հանդիպեցի ուկրաինուհի ընկերներիցս մեկին, ով գործերով Երեւան է ժամանել: Մի քիչ զրուցեցինք իրար հետ, ու ինքը մի հատ այնպիսի ՙչքնաղագեղ՚ տեսարան նկարագրեց Կիեւից, որ անգամ իմ` այնտեղի վիճակից բավականին իրազեկ մարդուս ծնոտը կախ ընկավ:
Պոլիտիկա-մոլիտիկա թողնենք մի կողմ, առավել եւս, որ զրուցակիցս բնավ սեպարատիստ չի, համարում է իրեն Միացյալ Ուկրաինայի պատրիոտ ու բնիկ կիեւցի է:
Ասում է` ամենասարսափելին այն է, որ ես հասկանում եմ, որ էլ ոչ երկիր կա, ոչ օրենք: Հիմա Ուկրաինան դարձել է մի տարածք, որտեղ իրար դեմ պայքարում են տարբեր կլաններ, որտեղ էլ չկա օրենք ու որտեղ արդեն հարյուրհազարավոր անհասկանալի մարդիկ կան` ովքեր օրը ցերեկով ու առավել եւս երեկոյան, զինված ֆռֆռում են` չհանդիսանալով ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներն էլ պարզապես վախենում են ինչ-որ բան անեն:
Ասում է` ամենասարսափելին այն է, որ ուժային կառույցներ էլ որպես էդպիսին` էլ չկան: Ով դեռ վարի չի գնացել քաղաքացիական պատերազմում, կա°մ թքել ու դուրս է եկել համակարգից, կա°մ երկրից է փախել, կա°մ էլ վախենում է ինչ-որ բան անի: Փոխարենը, Կիեւը աստիճանաբար վեր է ածվում մի տարածքի, որտեղ իշխում է անարխիան:
Եղած խնդիրները իբր քիչ էին ու Մայդանից մնացած ծայրահեղականները իբր քիչ էին հերն անիծել օրենքի, հիմա էլ տասնյակ հազարներով ՙփախստականներ՚ ու ՙհայրենասերներ՚ են լցվել Կիեւ` ռազմական գործողությունների գոտուց, ու երեկվա դոնեցկյան ՙգոպնիկը՚ այսօր Կիեւում ֆռֆռում է ՙկամուֆլյաժով՚` ծոցն էլ ատրճանակ: Ու եթե քաղաքի կենտրոնում դեռ ինչ-որ նոմինալ օրինականություն կա, ապա ծայրամասերը վեր են ածվել ջունգլիների, որտեղ գիշերները մեկ էլ կարող է այդպիսի մեկը մոտենա անցնող աղջկան ու զենքի սպառնալիքով տանի նրան մոտակա թփերը, կամ ասենք Մարիուպոլի ՙպատրիոտ-փախստականները՚ ինչ-որ բան չկիսեն Դոնեցկի ՙպատրիոտ-փախստականների՚ հետ ու սկսեն իրար գյուլլել հենց փողոցում, կամ էլ ասենք ինչ-որ էլի այդպիսի ՙպատրիոտների՚ խումբ ներխուժի չհսկվող խանութ ու հայտարարի, որ ֆրոնտի ու բանակի կարիքների համար իրենց պետք է հանձնեն եղած փողը կամ ապրանքները, իսկ ավելի հաճախ` համ փողը, համ ապրանքները:
Մի խոսքով, դասական անարխիա ու բեսպրեդել, որի դեմ բացարձակապես ոչինչ չի արվում, որովհետեւ այս իրավիճակը ձեռք է տալիս բոլոր նրանց, ովքեր կարող էին ինչ-որ բան անել: Քաոսը հնարավորություններ է ծնում ու դա շատ լավ հասկացել են Ուկրաինայի ուժեղները:
Ափսոս, որ դա կա°մ չեն հասկանում, կա°մ էլ իրենց են շլանգի տեղ դնում մեր ՙՄայդանի վկաները՚, որովհետեւ այն կերպարները, որոնք դեռ ամիսներ առաջ հիացական ախեր ու օխեր էին անում, եթե դադարել էլ են ախ ու օխ անելը, ապա նրանցից ոչ մեկն այդպես էլ չասաց, որ իրենք սխալ էին, որ Մայդանը կործանեց Ուկրաինան: Տո ինչի± մասին է խոսքը, նրանց մեծ մասը չի էլ ընդունում, որ Ուկրաինան կործանվել է, ու այս մղձավանջը, որ տիրում է` ուղղակիորեն Մայդանի ակնհայտ հետեւանքն է:
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ

