ՙԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ ԱՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՀՆՉԵՑՎՈՒՄ ԵՆ ԵՌՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ՚

Արխիվ 12-16

ՙԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ ԱՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՀՆՉԵՑՎՈՒՄ ԵՆ ԵՌՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ՚


Վերջերս ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց ՙԼեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը՚ վերնագրով զեկույց պատրաստելու մասին որոշում, ինչի վերաբերյալ մինչ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կվերադառնար հայրենիք, սկսվեց տեղեկատվական տարափ. մամուլը մեղավորներ էր փնտրում: Այս, ինչպես նաեւ ՀՀ ՄՄ անդամակցման եւ ներքաղաքական իրավիճակի թվացյալ շիկացման մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:

ԵԽԽՎ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՙԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄՆ՚ Է

-Տիկին Նաղդալյան, տեղյակ, թե անտեղյակ, բոլորը խոսեցին ԵԽԽՎ-ում ընդունված, Հայաստանի համար ոչ ընդունելի զեկույցի մասին: Ինչպես եք վերաբերվում այս ամենին:
- Լավ եք հարցը դնում` ՙտեղյակ, թե անտեղյակ...՚: Ես կասեի` ավելի շատ անտեղյակ, որովհետեւ լրատվական դաշտը լի էր տեղեկատվությամբ, որը կամ օդից էր վերցված, կամ ադրբեջանական կայքերից: Երկուսն էլ անթույլատրելի եմ համարում. մեկը ոչ պրոֆեսիոնալիզմ է, մյուսը` պարզապես դավաճանություն: Այստեղ դերակատարություն ունեցավ այն հանգամանքը, որ ես Ստրասբուրգից վերադառնալուց անմիջապես հետո, որպես Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, մեկնել եմ Թբիլիսի` մասնակցելու ԱԺ նախագահի պաշտոնական այցին Վրաստան: Այնքան չհիմնավորված, իրականությունից բացարձակ հեռու դատողություններ եւ մտքեր հնչեցին, որ միայն զարմանալ կարելի է:
- Իսկ իրականում ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգում, հատկապես` այդ չարչրկված զեկույցի առումով:
- Ընդհանրապես ասեմ, որ բոլոր ժամանակներում ադրբեջանցիների մեծ ձգտումն է եղել ԵԽԽՎ-ում կամ մեկ այլ միջազային հարթակում, որտեղ դա հնարավոր լինի, ՙպոկել՚ մի որեւէ թուղթ, ինչը քարոզչական նպատակներով իրենց համար օգտակար կլինի: Սա նաեւ կապված էր այն հանգամանքի հետ, որ իրենք ունեն բավականին լուրջ դժգոհություններ` Մինսկի խմբի աշխատանքներից, իսկ դրան նպաստող եղավ նաեւ իրենց նախագահությունը ԵԽ-ում: Հիշեցնեմ, որ նման լուրջ սրացում եւ ակտիվացում մենք ունեցել ենք նաեւ այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ի ղեկավարը եղել է Թուրքիայի ներկայացուցիչը: Սրանք իրենց, այսպես ասած, ՙաստղային ժամերն՚ են, եւ իրենք աշխատել են մաքսիմալ օգուտ քամել դրանից: Արդեն գրեթե ավարտվում է իրենց նախագահության ժամկետը եւ, ի վերջո, կարողացան իրենց բոլոր ուժերը մի քանի ամիս շարունակ մեկտեղելով` աշխատել այս մի քանի նախաձեռնությունների վրա: Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի երկու նախաձեռնություններ կային` մեկը ադրբեջանցի պատվիրակներն էին պատրաստել, մյուսը եվրոպացիների միջոցով թուրքական լոբբիստների կողմից էր առաջ մղվում: Եվ բավական երկար պայքարից հետո, ի վերջո, բյուրոն որոշում կայացրեց սա ուղարկել քաղաքական հանձնաժողով` զեկույցի համար: Հայաստանյան պատվիրակությունն ամբողջ կազմով քննարկելով բոլոր այն հեռանկարները, որոնք հնարավոր է եւ կարող էինք ունենալ այս պարագայում, եկանք այն եզրակացության, որ մենք պետք է մեր աշխատանքները տանենք առաջինն այն ուղղությամբ, որ ընդհանրապես զեկույց չլինի, երկրորդ` որ փոխվի զեկույցի վերնագիրը եւ երրորդ` նշանակվի զեկուցող, որը կունենա հավասարակշռված մոտեցում: Բայց Եվրոպայի խորհրդի կազմում ադրբեջանցիները տարիների ընթացքում ստեղծել են իրենց լոբբիստների բավականին լուրջ բանակ, եւ իրենց շահերը ներկայացնող պատգամավորներին համախմբելով, հավաքագրելով, մոբիլիզիացնելով` կարողացան թե° լիագումար, թե° քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ հասնել նման որոշման, որ զեկույցը չմերժվի, այդ վերնագրի տակ զեկույցը պահպանվի, եւ անգլիացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը նշանակվի զեկուցող` այս հարցի վերաբերյալ:
- Նման իրավիճակում որո±նք էին հայաստանյան պատվիրակության քայլերը:
- Հայկական պատվիրակության ներկայացուցիչները փորձեցին նախ յուրաքանչյուրն իր քաղաքական խմբում, նաեւ այն հանձնաժողովներում, որտեղ աշխատում են եւ լիագումար նիստում տարբեր ձեւաչափերով բացատրական աշխատանք տանելով եւ տեղեկատվություն տարածելով` բացատրել, թե ինչով է վտանգավոր եւ անթույլատրելի այս զեկույցը:
- Մասնավորապես ի±նչ փաստարկներ կային դրա համար:
- Առաջին հերթին, որ սա Եվրոպայի խորհրդի մանդատը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն է, եւ որ այդ զեկույցը կարող է խոչընդոտել խաղաղ բանակցային գործընթացին եւ վտանգ լինել տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը: Ինչպես նաեւ անթույլատրելի է, որ Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց պատրաստվի` առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության, եւ էլի բազմաթիվ շատ կարեւոր փաստարկներ կային: Մենք փորձեցինք այդ նստաշրջանի ընթացքում տարբեր ձեւաչափերով, տարբեր քննարկումների ժամանակ դա հնչեցնել, իսկ վերջում նաեւ քաղաքական հանձնաժողովում, որտեղ, այսպես ասած, վերջնական որոշումներն էին կայացվում, բայց մենք չունեցանք անհրաժեշտ մեծամասնություն եւ անհրաժեշտ քանակի ձայներ: Իսկ արդյունքում հայտարարեցինք, որ հանձնաժողովի պատգամավորների կողմից նման անտեսումը` քաղաքական այն խնդիրներին, որոնք կարեւոր են եւ մտահոգիչ են Հայաստանի համար, ստիպում է մեզ, որ այս զեկույցի նախապատրաստական աշխատանքներին չմասնակցենք եւ չհամագործակցենք զեկուցողի հետ:

ՙՓՈՔՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ՄԻԱՅՆ
ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ՚


-Փաստորեն, սրանով էր պայմանավորված, որ մամուլում շրջանառվում էր, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը բոյկոտել է:
- Այստեղ խնդիրը պատվիրակության մասին չէ: Պատվիրակության ներկայացուցիչներից ընդամենը ես եմ քաղաքական հանձնաժողովում ելույթ ունեցել: Մենք ձգտում էինք քննարկում ունենալ այդ խնդրի շուրջ եւ նախապես էլ հարց էինք բարձրացրել, որ դրա շուրջ լինի քննարկում, ոչ թե միայն զեկուցողի նշանակում: Բայց քաղաքական հանձնաժողովի ղեկավարությունը աշխատում էր ընդդիմանալ եւ չէր համաձայնում, որպեսզի քննարկում տեղի ունենա: Եվ սա որոշ իմաստով պարտադրեց, որպեսզի փորձեմ մեկ ելույթի ընթացքում խոսել ավելի շատ թեմաներից, ավելի շատ փաստարկներ հնչեցնել: Այն ամենը, ինչ պետք է ասեինք ամբողջ քննարկման ընթացքում, ստիպված էի ձեւ գտնել եւ ասել ավելի կարճ` մեկ ելույթի ժամանակ, որը դուր չէր գալիս հանձնաժողովի նախագահին, եւ նա աշխատում էր խանգարել:
- Ինչպե±ս կգնահատեք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչների պահվածքը` նման լարված իրավիճակում:
- Ընդհանրապես, այն կարճ ժամանակահատվածում, ինչ ես պատվիրակության ղեկավար եմ, ձգտել եմ` պատվիրակությունը հանդես գա համախմբված, եւ յուրաքանչյուրը համարի, որ ինքը նույնպես իր աշխատանքով, իր մասնակցությամբ պետք է նպաստի գոնե համազգային խնդիրների լուծմանը: Միշտ այնպես է եղել, որ մեր բոլոր պատվիրակություններում, երբ խնդիրն առնչվել է համազգային, ազգային պետական նշանակություն ունեցող հարցերին, որպես կանոն` ներքին քաղաքական խնդիրները եւ տարաձայնությունները մոռացվել են, երկրորդ պլան են մղվել: Իսկ առաջին պլանում եղել է ազգային խնդիրների նկատմամբ համախմբված վերաբերմունքը: Չէ± որ պատվիրակության իմ ղեկավարման շրջանը համընկել է այն սուր իրավիճակի հետ, երբ սեղանին մի քանի պրոադրբեջանական , հակահայկական նախաձեռնություններ կային, եւ, բնականաբար, ինձ համար կարեւոր խնդիր էր փորձել պատվիրակությանը համախմբել: Վերադառնալով ձեր հարցին` նշեմ, որ շատ փոքր տարաձայնություն ենք ունեցել միայն ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ, եւ դա պայմանավորված էր նրանով, թե արդյոք թիրախը պետք է լինի միայն վերոնշյալ զեկույցի վերնագիրը, թե± նաեւ զեկույցի գոյության փաստը, որովհետեւ մեծամասնության կարծիքն այն էր, որ նախ` պետք է ընդհանրապես վիճարկել զեկույցի գոյությունը, իսկ հետո` նոր անցնել վերնագրի խնդրին: Իսկ մնացած բոլոր հարցերը քննարկվել են եւ կոլեգիալ որոշում է կայացվել:

ՀՀ ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀԸ, ԽԱՆԳԱՐՈՂ
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ՉԿԱՆ


-Անդրադառնանք նաեւ այսօր կայանալիք կարեւորագույն քաղաքական իրադարձությանը, որով կվավերացվի ՀՀ ՄՄ անդամակցումը: Սակայն մինչ այժմ, գիտաֆանտաստիկ ժանրի վերլուծություններ ու տեսակետներ են հնչում մամուլում, թե ինչը պետք է խանգարի այս գործընթացին:
- Ընդհանրապես, մեր լրագրողական աշխարհը շատ է անցել գիտաֆանտաստիկ ժանրի, եւ սեփական երեւակայությունը, բացարձակ տրամաբանական փաստարկներից զուրկ ինչ-որ դատողություններն ու վերլուծությունները դարձել են մեր լրատվական դաշտի հիմնական գործիքը: Շատ լրատվամիջոցների թվում է, թե իրենց գործը բոլորին գնահատելն ու որակավորելն է, այն դեպքում, երբ լրատվության դերակատարությունը ընդամենը լուր տարածելն է: Այս իմաստով պետք է ասեմ, որ որեւէ հիմք, որեւէ իրավական ռեալ գործողություն, որը մինչ այս պահը մենք կունենայինք, ինչը պիտի խանգարեր վաղվա գործընթացներին, մենք չունենք:
- Այս ֆոնին ինչ ազդեցություն կունենա այսօր կայանալիք ոչ իշխանական եռյակի հանրահավաքը:
- Երբ ես երեկ լսեցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, այնտեղ Եվրասիական միությանն անդամակցելու դեմ  լուրջ փաստարկներ ընդհանրապես չկային: Կարծում եմ` մյուս ուժերը եւս շատ հակված չեն ԵՏՄ-ի դեմ գործողություններ նախաձեռնել կամ գաղափարական անհամաձայնություն ունենալ այդ գործընթացների հետ: Առավել եւս, շատ կարեւոր մի հանգամանք կա. բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների  արդյունքներն են ցույց տվել, որ մեր ժողովուրդն իսկապես լուրջ հակվածություն ունի դեպի այդ միավորումը, եւ այդ իմաստով մենք իրականացնում ենք մեր ժողովրդի կամքը: Իհարկե, մեզ մոտ շատ հաճախ ընդունված է ժողովրդի անունից խոսելը, անգամ առանց պատկերացում ունենալու, թե այդ ժողովուրդ ասվածի տակ ինչ ենք հասկանում, ինչքան մարդ, ինչ հայացքներ կամ ինչ մոտեցումներ ու, ընդհանրապես, ինչ մեխանիզմներով են այդ կարծիքները ստացել: Բայց այս դեպքը կարծում եմ` այդպիսին չէ, որովհետեւ սա շատ տեսանելի է:

ՙՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԳԱ, ԵՎ ԿԵՐԵՎԱ,
ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՄ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ՚


-Ի դեպ, Գ. Ծառուկյանն իր մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե հանրությունը դրա կարիքը զգա, ապա մյուս նախագահական ընտրություններին նա իր թեկնածությունը կդնի: Ըստ Ձեզ, հանրությունը կունենա ԲՀԿ առաջնորդի կարիքը` որպես ՀՀ նախագահ:
- Կարծում եմ` դեռ շուտ է այդ մասին խոսել, եթե որեւէ քաղաքական ուժ այս պահին պատրաստվում է նախագահական հաջորդ ընտրություններին, դա մի քիչ ֆալստարտի տպավորություն է թողնում: Դրա ժամանակն էլ կգա, եւ կերեւա, թե ժողովուրդն ում կարիքն ունի:
- Ոչ իշխանական եռյակի առաջնորդների մասնակցությունը այսօրվա հանրահավաքին կարո±ղ է մեծ ալիք բարձրացնել կամ ՙդարակազմիկ՚ իրավիճակ փոխել ներքաղաքական դաշտում:
- Երեւի, այս հանրահավաքի անցկացման հետ այդքան էլ մեծ ոգեւորություն չկար` մասնակիցներ ապահովելու համար: Եվ թերեւս դրա համար են երեք քաղաքական ուժերի ղեկավարները որոշել, որ իրենք անձնապես պետք է մասնակցեն, որպեսզի գոնե դրանով մի քիչ ավելի մասսայականություն ապահովեն այդ հանրահավաքին:
- Ի վերջո, այսօր կայանալիք հանրահավաքից եւ ՀՀ ՄՄ անդամակցման վավերացումից հետո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կշիկանա±, թե± կհանդարտվի:
- Կանխագուշակումներ անելը անշնորհակալ գործ է, բայց կարծում եմ` այս հանրահավաքը ցույց կտա, որ իրական հիմքեր չկան այն պահանջների համար, որոնք հնչեցվում են օպոզիցիոն մեր գործընկերների` ՙեռյակի՚ կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում