ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԵՆ ՁԱԽՈՂԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Արխիվ 12-16ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԵՆ ՁԱԽՈՂԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Եվ այսպես երեկª ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բելառուս, որտեղ այսօր լուծվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրել-չստորագրելու հարցը: Կստորագրվի այդ պայմանագիրը Մինսկում. ենթադրություններ անելը նույնիսկ անիմաստ է, քանի որ արդեն այսօր դա ակնհայտ կդառնա:
Բայց համենայնդեպս նկատենք, որ միայն ինչ-որ արտառոց իրադարձություն ¥եթե անգամ դա հանրության համար տեսանելի չլինի¤ կխանգարի պայմանագրի ստորագրմանը: Համենայնդեպս այդ մասին է խոսում նաեւ ՀՀ նախագահի Մինսկ մեկնելը հաստատող պաշտոնական տեղեկատվությունը, որտեղ ասված է.
ՙՆախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 09-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետությունª մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին՚: Հենց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի ժամանակ կարող է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել, եւ եթե ՀՀ նախագահը դրան մասնակցում է, ապա դա եւս անուղղակիորեն խոսում է, որ պայմանագիրը կստորագրվի: Առավել եւս, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ, թեեւ ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ էր հղել, այնուամենայնիվ դրանից հետո նաեւ հեռախոսազրույց ունեցավ: Դժվար չէ ենթադրել, որ եթե Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի նախօրեին այդ հեռախոսազրույցի անհրաժեշտությունն առաջացել է, ապա բացի ծննդյան բարեմաղթանքներից հազիվ թե նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայի հետ կապված որոշակի շտրիխներ չհստակեցվեին:
Եվ դրանից հետո, երբ ՀՀ նախագահը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, ապա դա եւս վկայում է, որ հազիվ թե այնտեղ անակնկալներ լինեն:
Մի խոսքով, ամեն ինչ վկայում է, որ արդեն այսօր Հայաստան ԵՏՄ-ում իր կարգավիճակով կհավասարվի մյուս երեկ պետություններին: Չնայած դեռ ոչ. եթե նույնիսկ այդ պայմանագիրն այսօր ստորագրվի, ապա այն մյուս երեք պետություններն արդեն գործնականում վավերացրել են, իսկ Հայաստանը, հասկանալի է, որ միայն ստորագրումից հետո կկարողանա ներկայացնել խորհրդարանական վավերացման: Եվ ահա այդ գործընթացի հետ կապված արդեն իսկ որոշակի լարվածություն սկսում է նկատվել: Նկատի ունենք մեր վստահելի աղբյուրների այն հավաստիացումները, որ կան արտաքին հայտնի ուժային կենտրոնների ծրագրեր, ըստ որոնցª հենց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման համար նախատեսված օրը Հայաստանում ներքին լարվածություններ սկսելու ցուցադրական մեկնարկը ¥կամ գոնե դրա փորձի¤ մի վերջին միջոց է ՀՀ իշխանություններին այդ պայմանագրի ստորագրումից հետ պահելու: Նաեւ այն հաշվարկով, որ եթե պայմանագիրը, այնուամենայնիվ, ստորագրվի, ապա այդ գործընթացը կփորձեն զարգացնել պայմանագրի խորհրդարանական վավերացումը ձախողելու ուղղությամբ:
Ընդ որում, մեր աղբյուրները վստահեցնում են, որ փորձ է արվելու այդ մեծ ծրագրի մեջ ներգրավել Ադրբեջանին, որ եթե Հայաստանի ներսում քիչ թե շատ ՙհաջողված՚ ցնցումներ հնարավոր լինի առաջ բերել, Բաքուն էլ փորձի իր հերթին գոնե մի փոքր շիկացնել սահմանային իրավիճակը, քանի որ շատ ավելի լուրջ բախումների Իլհամ Ալիեւն այդպես էլ չի համաձայնում գնալ:
Նկատենք նաեւ, որ Մոսկվան էլ իր հերթին է ¥թերեւսª ոչ առանց Հայաստանից ստացած մտահոգիչ մեսիջների¤ կարծես թե տրամաբանական համարում իրավիճակի նման զարգացումները: Համենայնդեպս կան լուրեր, որ վերջին ժամանակներս տեղի են ունեցել ռուսական բավականին բարձր եւ, ամենակարեւորը, ՙհարց լուծող՚ պաշտոնյաների հրապարակային եւ ՙանտեսանելի՚ այցելություններ Հայաստան: Այդ թվում կարելի է հիշատակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստան, որի ժամանակ նա առաջին անգամ հասավ մինչեւ հայ-ադրբեջանական շփման գոտիª մինչեւ խրամատ: Իհարկեª պարոն Բորդյուժան բացատրում է, թե այդ այցը պատահական չէր, ծրագրված էր դեռ ամռանը տեղի ունեցած սահմանային թեժացման ժամանակª իրավիճակը պարզելու եւ այն ԽԱՊԿ խորհրդի նիստում քննարկելու համար: Բայց դե հոկտեմբերին ի±նչ է հնարավոր պարզել ամռանը տեղի ունեցած ինչ-որ դեպքերի առնչությամբ եւ որքանո±վ է տրամաբանական, որ այդ դետալները ցանկանում է պարզել անձամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. համապատասխան մասնագետներ այնտեղ չկա±ն: Բայց անկախ պատճառներիցª Բորդյուժայի այս այցը մեկ հանգամանք է ֆիքսում. մտնելով հայկական խրամատª նա, ըստ էության ցույց տվեց, որ ի դեմս նրա` հենց ՀԱՊԿ-ն է կանգնած այնտեղª սահմանի այս կողմում եւ անհրաժեշտության դեպքում էլի այնտեղ է լինելու: Իսկ այդ հանգամանքին հազիվ թե սահմանի այն կողմում ամենայն լրջությամբ չվերաբերվեն, եթե անգամ որոշեն ՙմի թեթեւ՚ շիկացնել սահմանային լարվածությունը:
Մյուս կողմից էլ չմոռանանք, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ ֆիքսված է, որ անդամ-պետություններին կարող է օժանդակություն ցուցաբերել նաեւ ներքին ՙգունավոր՚ կոնֆլիկտների պարագայում: Իհարկեª ծայրահեղ դեպքերում, օրինակª Կիեւում տեղի ունեցածին նմանվող իրավիճակներում, եթե հանկարծ տվյալ պետությունը ռեալ կերպով հայտնվի քաղաքացիական պատերազմի եզրին: Հայաստանի պարագայում, իհարկե, այդ նախադրյալները դեռ չկան: Բայց Ուկրաինայում եւս ընդամենը մեկ տարի առաջ ոչ-ոք չէր սպասում, որ հաշված ամիսներ անց երկիրը կհասնի այդ վիճակին: Եվ նկատենք, որ ինչպես այնտեղ, այնպես էլ մեզ մոտ իրավիճակի բարդացումները կապված են հենց ԵՏՄ-ին անդամակցության հետ, այդ երկրներին ԵՏՄ-ից փորձում են հեռու պահել նույն արտաքին ուժերը, այսինքնª ամենեւին էլ չպետք է բացառել, որ կփորձեն գործել նույն սցենարով, իհարկեª հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ Ուկրաինայում հակառուսական ուժերն անհամեմատ ավելի ուժեղ էին, չնայած անկախ դրանից էլ Կիեւում մայդանային բազմամարդությունն ապահովելու համար էլի առաջին պլան մղեցին սոցիալական վիճակի շուրջ դժգոհությունը:
Մի խոսքով, որ Հայաստանիª ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո կփորձեն առավելագույնս ծանրացնել դրա խորհրդարանական վավերացման գործընթացը, այս պահին արդեն ենթադրելի է: Բայց մյուս կողմից էլ այն, որ ներկայիս գերբարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապեսª Մերձավոր Արեւելքում ընթացող պայթյունի պարագայում Մոսկվան ոչ մի պարագայում Հայաստանը, ավելի կոնկրետª հայաստանյան ռազմաբազան չի զիջի Վաշինգտոնին, իր հերթին է ենթադրելի: Առավել եւս, որ այդ հակամարտության առանցքային ռազմական ֆիգուրաներից մեկն է գրեթե դարձել Թուրքիան եւ շատ մեծ է հավանականությունը, որ նման դեր պարտադրված կլինի ստանձնել նաեւ Իրանըª Հայաստանի մյուս հարեւանը:

