ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Անշուշտ, հայոց աշխարհը փուլ կգար, եթե մշտապես զարմանալու առիթներ չտար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե նրան ՙեռյակի՚ հանրահավաքին դեմ լինելու եւ կուսակիցների հետ այլ հակասություններ ունենալու համար կարող են հեռացնել ՙԺառանգությունից՚, նա այդպես դա մեկնաբանեց. ՙՄիթե ես այնքան եմ նման եմ մի մարդու, ում կարող են կուսակցությունից հեռացնել: Ավելի շուտ ես ինչ-որ մարդկանց կհեռացնեմ, քան ինձ կհեռացնեն՚: Դե, իհարկե, եթե մի ամբողջ խորհրդարանի գլուխը գնում է տիկին Փոստանջյանի ճվոցներից, հարազատ կուսակցության վերնախավից որեւէ մեկը կամ նույնիսկ վերնախավն ամբողջությամբ կարո±ղ է նրա հախից գալ: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց պետք է արձանագրենք, որ եթե Զառան մտքին դնի, ապա ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ կարող է փախչել հարազատ կուսակցությունից:
Հազար անգամ ե°ւ հայ, ե°ւ ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետները բացատրել են, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ փաստացի մաքսային սահման չի կարող լինել, որ դա անհնար է, ու, բնականաբար, ժողովուրդն էլ չի հավատացել այն մուտիլովկաներին, իբր Եվրասիական միություն մտնելուց հետո այդտեղ մաքսային սահման է գոյանալու: Սակայն հայտնի ՀՀՇ-ական ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ, ով ԼՏՊ-ի իշխանության օրոք գլխավոր մաքսավոր է եղել այդ բառի ամենաբացասական` բիբլիական իմաստով, զարմանալիորեն ցույց տվեց, որ նման անհեթեթ պնդումների պարագայում կարող է իր հաստակողությամբ անգամ ամենահաստակող ղարաբաղցուն գերազանցել. ՙԵվրասիական միության անդամները հաստատապես կմերժեն Հայատանին` բացառություն կատարելու եւ Արցախի հետ իր պաշտոնական սահմանը բաց պահելու մասին խնդրանքը: Առանց սպասելու պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան` ՀՀ-ում ծառայող ռուս սահմանապահները կսկսեն մուտք գործել ՙմաքսային գոտի՚ հռչակված Նյուվադիից մինչեւ Սոդք ընկած սահմանային տարածք` դրա վրա հսկողություն կազմակերպելու նպատակով՚: Դե արի սրան բան բացատրի, իզուր չէր, որ հենց ՀՀՇ-ում էին սրա մասին ասում` եղիր երջանիկ, բայց ոչ Աբգարյան:
Առավել քան զարմանալի հայտարարություն է արել սեփական դատավարության ժամանակ սկանդալային քաղաքացիական ակտիվիստ ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԸ` անցյալ տարվա որոշակի իրադարձությունների առնչությամբ. ՙՈստիկանությունը գործում է որպես սեռական մոլագարների բանդա: Ակնհայտ երեւում է, որ փոխանակ ոստիկանները իրացնեն իրենց գործառույթները, ընկած աղջիկ են ման գալիս Կոմիտաս 5 հասցեում, որ ձեռ գցեն, կամ փորձեն վիզը համբուրել, եւ եթե ձեռի տակ երիտասարդ աղջիկ չի լինում, ասում են` մայրիկ, մի կողմ, եւ նույնիսկ փորձում են իրենց մայրիկների տարիքի կանանց ձեռք գցել: Արաբկիրի փոխոստիկանապետը նույնիկ մի աղջկա բերման ենթարկելիս` նրան նստեցնում է իր ծնկներին՚: Զարմանալի է, ինչո±ւ այդ անձնավորության աչքին ամենուրեք այլասերվածություն է երեւում: Միգուցե դա, ինչպես կասեն հոգեբանները, սեփական հոգեվիճակի պրոյեկցիա± է: Չէ± որ սույն ակտիվիստը ժամանակին հաջողացնում էր լրատվական դաշտում աշխատել միաժամանակ ե°ւ ամերիկացիների, ե°ւ ռուսների համար, եւ երկու կողմին էլ հավաստիացնել, որ հակառակ կողմը` հեչ, միայն քեզ եմ սպասարկում:
Սակայն մի կողմ թողնենք դատարկ կրքերը եւ հիշատակենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ մի երեւույթ: Չնայած Սփյուռքում շատ է ընդունված ՙհայրենիքում թաղված ըլլալու՚ գաղափարը, բայց, այնուամենայնիվ, անազատության մեջ մեռած համասեռամոլ մանկապիղծ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ լեշը հոկտեմբերի 7-ին հուղարկավորեցին Կանադայում: Դե ինչ, շատ լավ է, որ նրա պիղծ աճյունով չապականեցին հայոց հողը: Դա թերեւս նաեւ խորհրդանշական իմաստ ունի ու հաստատում է այն հրամայականը, որ պղծությունը մեր երկրում չպետք է տեղ ունենա, եւ պիղծ արարածները հայոց հողում նույնիսկ թաղվելու իրավունք չպետք է ունենան:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում