ԳՆԱՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՄ
Արխիվ 12-16ԳՆԱՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՄ
Պարզվում է, որ ՙեռյակի՚ հանրահավաքից ահավոր զզվում է հայտնի ՙկուՅՍակցապետուհի՚ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ: Նա այդ առիթով գրել է.
- Լինելով քաղաքականության մեջ` ընթացող հանրահավաքներն ու հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը հավատացեք այնքան անհետաքրքիր են ինձ համար, որ անգամ հարկ չեմ համարում գոնե մեկ անգամ դիտել դրանք, քանզի հստակ գիտեմ, ով ինչից է խոսելու եւ ինչ շեշտադրումով: Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի նոր բան չասաց, ավելին` սահմանադրական բարեփոխումների մասին հնչեցրեց այն, ինչ ես դեռ նրանից 2-3 ամիս առաջ էի ասել, այն է, որ դա ՀՀԿ-ի վերարտադրման գործիքն է դառնալու: Հիմա գնամ հանրահավաքին, որ ինչ լսեմ` այն ինչ իրենցից լա±վ գիտեմ: Բոլորը ամենուրեք հարցնում են` գնալու եմ արդյոք հանրահավաքին, թե ոչ, ասում եմ արդեն որերորդ անգամ` ՈՉ, քանզի այս ընդդիմությունն ինձ համար չի նույնանում ազգային-իրավական պետության երաշխիք հանդիսացող ընդդիմության հետ, իսկ ժողովրդական լեզվով ասած մրից դուրս գալ մրջուրն ընկնելը այնքան էլ խելացի քայլ չի: Համբերեք մինչեւ իրական իշխանափոխություն, որը մոտ ապագայում է սպասվում:

