ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՆՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 5000 ԵՎՐՈ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Արխիվ 12-16ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՆՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 5000 ԵՎՐՈ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կովկասյան ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ, որի մասնակիցները կարող են արժանանալ Եվրոպական միության ՙԽաղաղության լրագրության՚ համար սահմանված հատուկ մրցանակի:
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ՙԵՄ հատուկ մրցանակն ուղղված է լրագրողական էթիկայի բարձր չափանիշների զարգացմանը, ինչպես նաեւ վստահության եւ խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը: Մրցանակը հանձնվելու է Հարավային Կովկասը ներկայացնող լրագրողներին: Մրցույթի ուշադրության կենտրոնում կլինեն հակամարտությունների նկատմամբ կառուցողական մոտեցում ցուցաբերող լրագրողական աշխատանքները՚: Եթե դա թարգմանենք նորմալ հայերենի, ապա կստացվի, որ մրցանակին առավելագույնս արժանի են այն լրագրողները, ում նյութերը լրիվ համապատասխանում են ՙքիրվայության երգիչ՚ տխրահռչակ Գեորգի Վանյանի դավանած ազգուրաց ՙխաղաղասիրությանը՚: Բնականաբար, լավագույն լրատվական գեորգիվանյանը չի սնվելու սոսկ ՙեվրոպական արժեքներով՚, այլ նաեւ ՙՄրցույթի հաղթողը կստանա 5000 եվրոյի չափով կրթաթոշակ` մեկ ամսով Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի լոնդոնյան գրասենյակում գտնվելու հնարավորությամբ: Այս կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է IWPR-ի` Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՚:
Ի դեպ, հետաքրքրական է, որ բիբլիական ժամանակներում 30 արծաթն ուներ մոտավորապես նույնքան գնողունակություն, որքան այսօր ունի 5000 եվրոն:
Ա. Ա.

