ԵՌՅԱԿԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ 20 ՐՈՊԵ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԵՌՅԱԿԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ 20 ՐՈՊԵ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ



Հանրահավաքից րոպեներ առաջ, տեղի ունեցավ հարձակում iravunk.com կայքի վրա, սակայն դա  չխոչընդոտեց մեզ`ներկայացնելու այն, ինչ տեղի է ունենում հանրահավաքի ժամանակ: Նախ սկսենք նրանից, որ հանրահավաքը սկսեց 20 րոպե ուշացումով, քանի որ ըստ ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի իրենց լիդերները դեռ չեն ներկայացել: 20 րոպե անց հանրահավաքի վայր եկան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով շուրջ 6,5 տարի առաջ այդ նույն հարթակից լուրջ մեղադրանքներ էր ներկայացնում ԲՀԿ առաջնորդին, համարելով  նրան մարտի մեկի արյունահեղության կազմակերպիչներից մեկը: Հանրահավաքին ավելի ուշ ներկայացավ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սակայն բավական հեռու էր իրեն պահում մյուս երկու լիդերներից: Ինչեւէ, հանրահավաքի ընթացքում նկատեցինք հոգեպես անհավասարակշիռ մարդկանց: Մի կին ոչ սթափ վիճակում որքան հնարավոր էր բարձր գոռում էր «Սերժիկ հեռացիր, Ծառուկյան նախագահ»: Կնոջ տարօրինակ պահվածքը նկատեցին նաեւ միտինգավորները, նրանցից մեկը, ում ձեռքին դրոշակ կար, ոչ տարավ ոչ բերեց դրանով հարվածեց կնոջ գլխին, որպեսզի վերջինս սթափվի: Իրավիճակը գնալով ավելի լարվեց եւ որպեսզի լրագրողները չնկատեն այդ ամենը, մի խումբ երիտասարդներ, հավանաբար ԲՀԿ-ական թեւից, մոտեցան եւ շրջապատեցին կնոջը, հեռու պահելով նրան լրագրողների աչքից, սակայն «Իրավունքի» խցիկը արձանագրել է անհայտ կնոջ տարօրինակ պահվածքը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում