ՈՒՐ Է ԿՈՐԵԼ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Արխիվ 12-16ՈՒՐ Է ԿՈՐԵԼ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Շուրջ երկու ամիս է, ինչ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայում է, ոչ միայն քառօրյա նիստերից, այլ պարզվում է` նաեւ հանրապետությունից: Ըստ ՙԻրավունքի՚ աղբյուրի, պարոն Բագրատյանը արդեն երկրորդ ամիսն է, ինչ գտնվում է Կիեւում: Փաստորեն, նախկին վարչապետը, ով չալարեց եւ սեփական երկրի տնտեսությունը հողին հավասարեցրեց, այժմ գտնվում է վերը նշված երկրի կառավարությունում, որտեղ աշխատելով որպես խորհրդական, դրա դիմաց ստանում է աստղաբաշխական թվերի հասնող գումարներ: Իսկ թե ի±նչ խորհուրդ կարող է տալ պարոն Բագրատյանը առանց այդ էլ ՙՄայդան՚ տեսած երկրին, թերեւս կարելի է չնախանձել: Մյուս հարցն էլ այն է` տեսնես ի±նչ են մտածել Կիեւի իշխանությունները, որ պարոն Բագրատյանի նման ՙսուպեր՚ տնտեսագետին հրավիրել են իրենց կառավարություն` աշխատելու նպատակով: Դե ինչ, բարի աշխատանք մաղթենք խոպան մեկնած մեր հայ պատգամավորին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

