ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՙԵԹԵ՚-ՆԵՐԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՙԵԹԵ՚-ՆԵՐԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
ՙԵթե՚-ով սկսվող նախադասությունները ես չեմ մեկնաբանում՚,-ի պատասխան ՙԻրավունքի՚ հարցին, թե ինչպես կարձագանքի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` հինգշաբթի արած հայտարարությանը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր. ՙԻմ մտքում կա 4-5 թեկնածու` նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ՚:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

