ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱՆ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱՆ
1940 թվականի հոկտեմբերի 9-ին ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, ՙThe Beatles՚ խմբի հիմնադիրներից մեկը` Ջոն Լենոնը: Ընթերցողը կհարցնի` ինչու հանկարծ հիշեցինք Լենոնին: Այն պարզ պատճառով, որ 1966-ին նա արել էր հետեւյալ հայտարարությունը. ՙՔրիստոնեությունը վաղ թե ուշ կսպառի իրեն. կփոքրանա եւ կանհետանա: Այս հարցի շուրջ վիճել իմաստ չունի. ես ճիշտ եմ, եւ ապագան ցույց կտա դա: Արդեն հիմա մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը՚:
Նույն 1966-ին Անտոն Շանդոր Լավեյը հիմնադրեց ՙՍատանայի եկեղեցին՚: Լենոնի կանխատեսումը որոշ չափով իրականացավ` Արեւմուտքում քայլ առ քայլ հաստատվեց սատանիզմի կենսափիլիսոփայությունը, այն վերածվեց փաստացի սատանիստական քաղաքակրթության:
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՇՐՋԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ
Այսօր` 13 ամիսների հեռավորությունից կարող ենք ասել, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ` Սերժ Սարգսյանը, ըստ էության, ազդարարեց, որ մենք հրաժարվում ենք ինտեգրվել այն համակարգին, որի հիմքը սատանիզմն է, եւ միանում ենք նոր ձեւավորվող քաղաքակրթական նախագծին` Եվրասիական միության ձեւավորման գործընթացին:
ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում շատ արագ իրականություն դարձան հեռավոր 1966-ին վրդովմունքի փոթորիկ առաջացրած Լենոնի խոսքերը: Այն ժամանակ այրում էին նրա ձայնապնակները, նա հարկադրված եղավ ներողություն խնդրել, սակայն Արեւմուտքում սկսվեց եւ ավարտվեց սեքսուալ հեղափոխությունը, դասական մշակույթը դուրս մղվեց զանգվածային հակամշակույթի կողմից, իսկ 1990-ականների սկզբին սկսվեց սոդոմականության հաղթարշավ: Հանկարծ որոշվեց, որ համասեռամոլները նորմալ մարդիկ են, որ նրանք իրավունք եւ արտոնություն ունեն, դրան հետեւեց բոլոր տեսակի այլ աղտեղությունների օրինականացման գործընթացը, որ դեռ շարունակվում է: Այսօր այնպես է ամեն ինչ գլխիվայր շրջվել ՙքաղաքակիրթ Արեւմուտքում՚, որ անգամ Լենոնի ժամանակների հիպիների շարժումն է անմեղ եւ նույնիսկ համակրելի զվարճանք թվում: Բանը հասավ սատանիզմի գաղափարախոսության հռչակած ծայրահեղ եսապաշտության եւ ամենաթողության հաղթանակին, ուր փոշիանում են հանրության եւ պետության բոլոր օղակները: Գլոբալացումը հարցականի տակ դրեց ազգերի եւ պետությունների ինքնիշխանությունը, իսկ սոդոմական օրենսդրությունը վերացրեց ընտանիքի ինքնիշխանությունը, քանզի արդեն ծնողը զրկվեց իր երեխաներին իր պատկերացրած դաստիարակությունը տալու իրավունքից, իսկ համառող ծնողներից երեխաներին պարզապես խլում են:
13 ամիս առաջ կայացվեց սկզբունքային որոշումը, իսկ այսօր հայոց պետության ղեկավարի ստորագրությամբ ամբողջանալու է եվրասիական քաղաքակրթության մեկնարկը: Եվրասիական նախագիծը հղացել էր ամենաերիտասարդ արի ազգի` ռուսների առաջնորդ Վլադիմիր Պուտինը, իսկ այսօր այդ նախագիծը ստորագրելու է հնագույն արի ազգի` հայերի առաջնորդը: Այդ ամբողջացումը վաղ թե ուշ պետք է լիներ, եւ հենց այսօր է այդ օրը: Ի տարբերություն արեւմտյան սատանիստական քաղաքակրթության, որի հիմքը անհատի անգամ ամենաստոր կրքերի բավարարումն է, մեկնարկող քաղաքակրթությունը արարչական է, որի հիմքն ընտանիքն է, ազգը եւ հայրենիքը, եւ ուր ամեն ինչ բնական ընթացքով մտնելու է արարչական, բնական օրենքների դաշտ:
Թե ռազմաքաղաքական ու տնտեսական տեսակետից ինչ առավելություններ կստանա մեր երկիրը` դրա մասին շատ է խոսվել, հնչել են նաեւ մասնագետների կարծիքները: Իսկ մենք փորձենք մատնանշել, թե ինչ փոփոխություններ կլինեն հանրային կյանքում: Նախ` մենք ստանում ենք քաղաքակրթական հովանոց, որի պաշտպանության ներքո կկարողանանք ձերբազատվել գլոբալացման բերած աղտեղություններից, այլասերված եւ դեգեներատիվ խմբերի, այսպես կոչված, ՙիրավունքների՚ պարտադրանքից, տարատեսակ ՙվենետիկյան հանձնաժողովներից՚, որ քիթը խոթում են մեր օրենսդրության մեջ եւ քարուքանդ անում մեր պետական ինքնիշխանությունը: Կկարողանանք ձերբազատվել նաեւ ՙընտանեկան բռնության՚ եւ ՙգենդերային խտրականության՚ դեմ պայքարելու պատրվակով մեր ընտանիքների ինքնիշխանությունը վերացնել փորձող, մեր երկրում տղամարդու եւ կնոջ բնական դերերը ոչնչացնելու առաջադրանք ունեցող օտարերկրյա գործակալական ցանցերից: Եվ ինչը շատ կարեւոր է` այդ քաղաքակրթական համակարագում նաեւ շարքային հայն իրեն շատ ավելի ապահով ու վստահ կզգա: Բայց, բնականաբար, քանզի այժմ աշխարհում ընթանում է քաղաքակրթական մոդելների բախում, աշխարհաքաղաքական հսկաների հակամարտություն, կունենանք նաեւ դժվարին մարտահրավերներ: Մարտահրավերներ, որ հղի են ինչպես ահավոր վտանգերով, այնպես էլ` թռիչքային առաջադիմության շանսերով: Դե, ինչ արած, արդեն 12 հազար տարի ապրում ենք խաչմերուկում, բայց, ի տարբերություն ավելի նպաստավոր պայմաններ ունեցող շատ անհետացած ազգերի, մենք կանք: Վստահաբար` նաեւ լինելու ենք:
ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ԼԻՆԵԼՈՒ Է ԹԱՄԱՇԱ
Երեկ նաեւ պարզ դարձավ, թե մեր երկրում ինչքան թույլ է այն հոսանքը, որը դեմ է ԵՏՄ-ի անդամակցությանը: Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր շարժվեցին ՙԴեմ ենք Մաքսային միությանը՚ ֆեյսբուքյան նախաձեռնության շուրջ մեկ տասնյակ անդամներ: Թե մեկ ցուցարարին քանի ոստիկան ու լրագրող էր բաժին հասնում` ինքնին բավականին պերճախոս է: Եվ այդ ակցիան բոլոր տեսակի գելափներից ու այլ սոցիոլոգիական հետազոտություններից լավ ցույց տվեց մեր հանրության իրական տեսակետը: Ըստ էության, անգամ ֆեյսբուքյան վիրտուալ աշխարհը ռեալ կյանքից գերադասողների մեջ ընդամենը 10 հոգի գտնվեց, որ ռեալ դեմ է: Թե ինչպիսին է նրանց մտածողությունը, պարզ ցույց տվեց ՙԺառանգության՚ մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի խոսքը. ՙՎաղը տեղի ունենալիք ստորագրությունը Հայաստանին ավելի է տանելու դեպի ճահիճ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի տիրապետությունից: Ժողովրդի կամքը չհարցնելով, նրա շահերը ոտնահարելով` իշխանությունները ստորագրում են այս պայմանագիրը: Եթե պարտադրված են, թող իրենց աթոռը զիջեն այնպիսի մարդկանց, որոնք կարող են ինքնուրույն որոշում կայացնել՚: Դե, երեւի թե, ՙժողովրդի կամքից՚ բարբառող այս մարդիկ ՙժողովրդի՚ տեղ են դրել վճարովի հիմունքներով ՙՖեյսբուքում՚ կամ տարատեսակ կայքերում ԵՏՄ-ի դեմ հանդես եկող եւ ՙեվրաարժեք հաստատող՚ կիբերասկյարներին կամ այն մարդկանց, ավելի ճիշտ` շպիոնօնիկներին, ովքեր ամեն օր աշխատում են ազգի դավաճան:
Իսկ հիմա անդրադարձ կատարենք այն հարցին, թե արդյո±ք ՙեռյակից՚ Մայդան անող կստացվի: Սկսենք ԲՀԿ-ից, որը տիրապետում է ՙեռյակի՚ ռեսուրսների թերեւս առավել քան 90%-ին, ու առանց որի ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ ո°չ բնությանն են պիտանի, ո°չ մարդկությանը: Ու մայդանների վերաբերյալ հարցի պատասխանը տվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես ՙՆեզավիսիմայա գազետա՚ թերթին տված հարցազրույցում, այնպես էլ` իր ասուլիսին: Նա նշել է, որ, այսպես կոչված, մայդանները ժողովուրդներին հաճախակի ցավ են բերում, եւ նա նման ճանապարհի հակառակորդն է` միաժամանակ նշելով. ՙՍակայն ՙմայդանի՚ այլընտրանքը չպետք է լինի լճացումը: Դա նույնպես հանգեցնում է կորուստների: Իսկ այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այդ կորուստները կարող են շատ ցավագին լինել՚: Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքի օրակարգին, ապա. ՙԱյս պայմաներում առավել ազդեցիկ քաղաքական ուժերը, որոնք իշխանության մեջ չեն, պայմանների փաթեթ են ձեւավորել, որը բաղկացած է 12 կետից: Սա սկզբունքորեն երկար ճանապարհի սկիզբն է: Իշխանությունները բավականին ժամանակ ունեին, որպեսզի պատշաճ արձագանքեին եւ սկսեին այդ պայմանների քննարկումն ու իրականացումը: Դա նաեւ քաղաքական ուժերի հետ երկխոսություն սկսելու լավ հնարավորություն էր: Դա չարվեց: Ստեղծված պայմաններում ի±նչ է մնում ժողովրդին անել` օգտագործել իր սահմանադրական իրավունքն ու պահանջել այդ պարզ պայմանների կատարումը՚: Այսինքն` օրակարգը հենց 12 կետերն են, բայց ամենեւին ոչ տարատեսակ իշխանափոխությունները, ոչ էլ մայդանախառն այլ բաները: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի` ՀՀ նախագահի թեկնածուների մասին հնչեցրած մտքին, որն այժմ պտտում են անխտիր բոլոր լրատվամիջոցները, ապա ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մատնանշեց, որ հանրահավաքին ընդառաջ` ՀՀ նախագահի թեկնածուների հարց չի քննարկվել: ՀՀԿ-ն էլ, իր մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի շուրթերով նշեց, որ եթե-ներով ասված բաները մեկնաբանելու ենթակա չեն:
Ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ հանրահավաքի ընթացքում ամբողջական իշխանափոխության պահանջներ հնչելու են, բայց դե, եթե դա ՙեռյակի՚ խոշորագույն բաղադրիչի` ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը չէ, ապա այդպիսի պահանջները գրոշի արժեք իսկ չունեն: Հակոբյանը նաեւ նշեց թամաշայի սցենարը` կրակոտ ելույթներով Հակոբյանը նշել է, որ հանրահավաքից հետո կլինի նաեւ երթ` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով: Դե, իսկ ԲՀԿ-ն... Դատելով այդ կուսակցության առաջնորդի ասածներից, այժմ ԲՀԿ-ն հնչեցնում է այնպիսի ձեւակերպումներ, որ տարբեր ձեւերով հնարավոր է մեկնաբանել` տարբեր իրավիճակներում: Ըստ էության, այժմ չեն անում ոչինչ, իսկ հետո իրավիճակից ելնելով` կորոշեն, եւ այդ որոշելիքը կարող է լինել շատ կամայական եւ լայնորեն մեկնաբանվող: Բայց, դժվար թե, պատմական, շրջադարձային օրից հետո ռեալ հնարավորություն լինի` ինչ-որ արմատական գործողությունների համար:
Հա, ի դեպ, ըստ Արծվիկ Մինասյանի` ՙեռյակը՚ առանց ՀՅԴ-ի, կարծիքը հարցնելու է որոշել ամփոփել մինչ այդ ՙքառյակի՚ կողմից մշակված 12 կետերի վերաբերյալ: Նա նաեւ մեղադրեց ՙեռյակին՚` սեփական խոսքը դրժելու մեջ. ՙՄենք ունեինք պայմանավորվածություն` ամփոփելու քառյակի 12 կետը, եւ նախկին մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվել է: Մենք առաջարկել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումն անի, որից հետո միասին հանդիպենք ու միասնական փաստաթուղթ պատրաստենք: Պայմանավորվեցինք, որ հոկտեմբերի 8-ին հանդիպենք, սակայն մեզ տեղեկացրին, որ հանրահավաքների հետ կապված` չեն հասցնում հանդիպմանը եւ խնդրեցին մեզ` գրավոր ուղարկել մեր դիրքորոշումը, իրենք էլ եռյակի կողմից պատրաստված մի թռուցիկ փաստաթուղթ ուղարկեցին մեզ՚: Այսինքն` ըստ դաշնակների, ՙեռյակի՚ նմաններ խայտառակել ռեսպուբլիկա: Դե, բայց ոչինչ, հումանիստական 21-րդ դարում են չէ± ապրում, այլ ոչ թե 2500 տարի առաջ, երբ Միհրի օրենքով սեփական խոսքը դրժելը համարվում էր նույնքան ծանր հանցանք, որքան եւ սպանությունը: Այնպես որ, կանցնի կգնա: Բայց ավելի երկար կտրվածքով` նաեւ օրախնդիր ճղճիմ խմբակային շահերը կանցնեն կգնան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

