«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է».ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԲՀԿ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է».ՏԱՐՈՆ
ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ԲՀԿ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում «Էրեբունի –Երեւան 2796» տոնակատարության շրջանակում մեկնարկեց «Երեւան 2025. հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում հնչեցին մայրաքաղաքի խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված զեկույցներ: Ընդմիջման ժամանակ Երեւանի քաղաքապետը պատասխանեց լրագրողների մի քանի հարցին:
-Պրն Մարգարյան, այսօր հոկտեմբերի տասն է ու բավական թեժ օր: Մի կողմից մեկնարկում են «Էրեբունի –Երեւան 2796» տոնակատարության միջոցառումները, մյուս կողմից՝ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ Եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ժառանգության համատեղ հանրահահավաքը, որն ասում են հուժկու է լինելու: Համաձա՞յն եք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու դառնալու հայտարարությանը:
- Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է: Մենք ունենք ՀՀ նախագահ, դա Սերժ Սարգսյանն է, որը նաեւ իմ կուսակցության նախագահն է: Ինչ վերաբերում է թեժ լինելուն, դուք տեսաք, որ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության շրջանակում համաժողով կազմակերպվեց, որի ընթացքում ներկայացրինք 2025 թ-ի տեսլականը: Ես համոզված եմ՝ հնարավոր է մեր տեսլականն իրականացնել:
- Ձեր կարծիքով իշխանափոխության գործընթացի սկիզբ կդրվի՞ այսօր («Իրավունք»):
-Իշխանությունն իր տեղում աշխատում է: Մենք մեր աշխատանքով ենք զբաղված: Ու հանրությանը չենք ներկայանում միայն խոսքերով: Ես համոզված եմ՝ աշխատանքով պետք է ժողովրդին ներկայացնել՝ որ կուսակցության որ ծրագիրն է ավելի հաջող:
- Այսինքն՝ Ձեր կարծիքով Երեւանցին բողոքելու առիթ այսօրվա հանրահավաքում չի՞ ունենա:
-Երեւանցին բողոքելու առիթ չի ունենա: Բոլորս էլ գիտենք, որ Երեւան քաղաքում կան խնդիրներ: Մենք չենք սպասում, որ խնդիրների մասին երեւանցին բարձրաձայնի: Որպես քաղաքապետ՝ առաջինը ես եմ բարձրաձայնում այդ խնդիրների մասին եւ ներկայացնում դրանց հեռանկարային լուծումները: Բնական է, այո, կան դժգոհություններ եւ առաջինը դա գիտակցում է քաղաքային իշխանությունը:
Սոնա Դավթյան

