ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԵՐՏՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԵՐՏՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ մշակույթի նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ ստորագրվեց 2015-2017 թթ. Համագործակցության ծրագիր: Ծրագիրը բաղկացած է 17 հոդվածից ե վերաբերում է մշակույթի եւ արվեստի բոլոր ոլորտներին: Ծրագրի հիմքում ընկած է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարար Արըստանբեկ Մուհամեդիուլին: Նրա գլխավորած պատվիրակությունը տիկին Պողոսյանի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Երեւան եւ Ղազախստան կվերադառնա հոկտեմբերի 10-ին: Մինչ ՀՀ մշակույթի նախարարություն այցելելը, պատվիրակությունը նախ ռուսական արվեստի թանգարարնում ներկա էր գտնվել «Ղազախստան» խորագրով լուսանկարչակակն ցուցահանդեսի բացմանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով`Հայաստանը եւ Ղազախստանը սերտորեն համագործակցում են մշակույթի ոլորտում. «Ստորագրված փաստաթուղթը ընդգրկում է մշակույթի բոլոր ոլորտները: Մեր համագործակցությունը այդ ոլորտներում շատ արդյունավետ է»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարար Արըստանբեկ Մուհամեդիուլինը նույնպես նշեց, որ ուրա է երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության համար :
Ստորագրված համաձայնագրով կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում թատերարվեստի, կրկեսային արվեստի, կինեմատոգրաֆիայի, գրականության , գրադարանյին եւ թանգարանային գործի, կերպարվեստի եւ ժամանակակից արվեստի բնագավառում: Ծրագիրը հնարավորություն կտա տեղեկատվություն փոխանակել երկու պետությունների տարածքում անցկացվող միջազգային փառատոների մասին, կնպաստի համագործակցությանը կինեմատոգրաֆիայի ոլորտում`խրախուսելով ազգային կինեմատոգրաֆիկական կազմակերպություննների միջեւ համագործակցությունը ֆիլմարտադրության, տարածման եւ հանրային ցուցադրությունների միջոցով: Ըստ ստորագրված ծրագրի` հնարավոր կլինի երկու պետությունների մշակույթի եւ ավեստի կրթական հաստատություննների միջեւ ուղիղ կապերի հաստատմանը: Կողմերը կարող են տեղեկատվություն փոխանակել պատմամշակութային ժառանգության, հուշարձանների հաշվառման, պահպանության, վերականգնման, , օգտագործման եւ հանրահռչակման վերաբերյալ, ինչպես նաեւ կուսումնասիրեն համատեղ վերականգնողակակն աշխատանքների, գիտական եւ գործնական սեմինարների, մասնագետների եւ փորձագետների հանդիպումների , արշավախմբերի կազմակերպման հնարավորությունները: Կապահովվի նաեւ երկու երկրների քաղաքացիների համար արխիվներում, գրադարաններում եւ թանգարաններում գտնվող մշակութային արժեքների հասանելիությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

