ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՉ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԼԻՆԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԲԱՅՑ ԽԱՂԱՂ ԱՊՐԵՆՔ»
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՉ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԼԻՆԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԲԱՅՑ ԽԱՂԱՂ ԱՊՐԵՆՔ»
Այսօր վերջնական պարզ կդառնա Հայաստանը կանդամակցի՞ Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ կրկին հարցը կմնա անորոշ ու հետաձգված փուլում: «Իրավունքի» հետ զրույցում Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր եւ ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց` աջ կամ ձախ գնալու դեպքում ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում, եւ հավելեց. «Մենք որտեղի՞ց գիտենք, թե որն է լավը: Երբ Աստված մեզ ծնել է ասե՞լ է` դու դառնաս 20 տարեկան` լավ է լինելու, նույնն էլ այս դեպքում է` ի՞նչ գիտենք, թե որն է ճիշտ, այն կողմ գնա՞նք, թե` այս կողմ: Ես միայն մի բան գիտեմ, ուզում եմ իմ Հայրենիքը խաղաղ լինի: Թող մի քիչ էլ ոչ բարեկեցիկ լինի մեր երկիրը, բայց խաղաղ ապրենք: Ես չեմ ուզում այս ամառվա իմ ապրումները նորից ապրեմ, որովհետեւ ամեն առավոտ ես չէի կարողանում ճիշտ արթնանալ` իմանալով, որ եւս մի զինվոր կկորցնեմ: Դա ինձ համար շատ ավելի կարեւոր է: Եթե իմանամ, որ այսօր այդ հարցը գոնե ինձ համար կփակվի ինչ-որ ժամանակ, եւ այդ զինվորներն առողջ կլինեն, դա իհարկե շատ լավ կլինի: Թե չէ, ընկնեմ ինչ-որ շուկայական հեշտ հարաբերությունների, կամ` գնալ Եվրամիություն, թե Եվրասիական միություն` ես այդ մարդկանցից չեմ: Հավատում եմ ինձ եւ հավատում եմ, որ ես իմ Հայրենիքում եմ ապրում եւ հասկանում` մինչեւ հիմա ճիշտ եմ ապրում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Ա.Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:

